Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ֆրանսիացի գիտնական, դեյտագրամի գյուտարար, համացանցի նախահայրերից մեկը համարվող, «Օփեն-Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենին և նրա տիկնոջը՝ Շանթալ Լեբրյումանին:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Վարչապետը ողջունել է հյուրերին կառավարությունում և շնորհավորել պարոն Պուզենին՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակին արժանանալու կապակցությամբ:
Կարեն Կարապետյանը կարևորել է ոլորտի շարունակական զարգացումը մեր երկրում, նշել, որ ստեղծվել է պետություն-մասնավոր համագործակցության նոր ձևաչափ և յուրաքանչյուր շաբաթ տեղի ունեցող հանդիպման ընթացքում քննարկվում են ոլորտին նոր շունչ հաղորդելուն և այն զարգացման նոր մակարդակի մղելուն ուղղված հարցեր ու առաջարկություններ: Գործադիրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ՏՏ ոլորտի հայաստանյան ընկերություններն ունեն զարգացման մեծ ներուժ և նշել, որ կառավարությունը հույսեր է կապում նրանց նախաձեռնությունների հետ:
Կարեն Կարապետյանն ավելացրել է նաև, որ շնորհակալ կլինի, եթե պարոն Պուզենը հայ գործընկերների հետ կիսվի իր փորձով ու գիտելիքներով:
Լուի Պուզենը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և ավելացրել, որ տպավորված է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նպատակային քայլերով: Պարոն Պուզենն ընդգծել է, որ պատրաստ է սերտորեն համագործակցել հայաստանյան գործընկերների հետ, նպաստել նրանց՝ միջազգային կապերի ընդլայնմանն ու խորացմանը:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
17:25 08.05.26
16:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
16:06 08.05.26
14:23 08.05.26
15:29 08.05.26
17:09 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44