Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Հովհաննես Կարապետյանը իր վարած «Range Rover» մակնիշի «60 DO 088» համարանիշի ավտոմեքենայով Շահամիրյանների փողոցում բախվել է երկաթե պաշտպանիչ սյուներին, ապա գազախողովակներին, գազի հաշվիչին, առաջ ընթացել, բախվել թիվ 75 տան պատին ու երկաթե դարպասին, կոտրել դրանք ու մասամբ հայտնվել բնակչի տան տարածքում, հաղորդում է Shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն սկսվել է գազի արտահոսք: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Կայքը հայտնում է, որ վարորդը սկզբում հրաժարվում էր սթափության թեստ հանձնել, իսկ երբ ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ խմածության ամենաբարձր աստիճանն է, ինչի համար 1 տարի ավտոմեքենա վարելու իրավուքից նա զրկվեց: Կայքի տեղեկություններով՝ վարորդ Հ. Կարապետյանը աշխատում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:
13:19
13:15
13:13
13:08
17:15
17:15
13:34
13:31
13:22
12:57
11:08
11:05
10:58
10:35
10:25
13:03
11:22
11:07
11:51
11:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02