Իրանի և Հայաստանի միջև ոչ նավթային առևտրի արժեքը ընթացիկ օրացույցային տարվա առաջին հինգ ամիսներին (մարտի 20-ից օգոստոսի 21-ը) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6 տոկոսով։ Այս մասին հայտնում է Tehran Times-ը՝ վկայակոչելով Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության զեկույցը: Զեկույցում նշվում է, որ երկու երկրների միջև ոչ նավթային առևտուրը կազմել է 885,719 տոննա՝ 192,108 մլն դոլար արժողությամբ՝ տարեկան կտրվածքով կշռի 60 տոկոս աճով: Նաև հաղորդվում է, որ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանն Իրանի 10-րդ առևտրային գործընկերն է եղել հարևանների շարքում։ Զեկույցը հիշեցնում է, որ փետրվարի 14-15-ը Թեհրանում տեղի է ունեցել Իրան-Հայաստան համատեղ տնտեսական կոմիտեի 18-րդ նիստը, որի ընթացքում երկու կողմերը ստորագրել են 19 փաստաթուղթ և փոխըմբռնման հուշագիր՝ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման նպատակով։ Նշված փաստաթղթերն ընդգրկում են մի շարք ոլորտներ, այդ թվում՝ առևտրի զարգացումը, մաքսային համագործակցությունը, ծովային փոխադրումները, սննդամթերքը և դեղորայքը։
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02