«Փաստ» օրաթերթը գրում է.
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն հանրային քննարկման է ներկայացրել «Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը: 2024 թ. հուլիսի 1-ից «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում ուժի մեջ մտած մեծածավալ փոփոխությունների հետևանքով փոփոխվել է օրենքի վերնագիրը, գործառույթներ իրականացնող մարմինների շրջանակը, դրանց գործառույթները, լիազորությունները, համագործակցությունը և այլն: Այժմ անհրաժեշտություն է առաջացել կառավարության որոշմամբ հաստատել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը: Նման հարցն, ըստ նախարարության, առավել արդիական է հաշվի առնելով, որ Հայաստանում մինչ այժմ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց հետ որևէ ռեաբիլիտացման ծրագիր չի իրականացվել: Նախարարությունն ուսումնասիրել է տարբեր երկրների փորձը, ընդգծում է՝ դրա վրա մշակված ռեաբիլիտացման ծրագրերը կազմված են այնպես, որ արձագանքեն երեք հիմնական նպատակների՝ կանանց և երեխաների ապահովությանն ու անվտանգությանը, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի վարքի փոփոխությանը և նրանց հաշվետվողականությանը: Նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը: Վերականգնողական ծրագրերը կարող են իրականացվել ինչպես ազատազրկման վայրերում, այնպես էլ դրանցից դուրս, սակայն պետք է հետապնդեն նույն նպատակը և ծառայեն նույն խնդիրների լուծմանը: Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն է առաջանում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պետբյուջեից, ինչը նախատեսում է ծախսերի ավելացում։ Ռեաբիլիտացիոն ծրագրի իրականացումը նախարարությունը պատվիրակելու է հասարակական կազմակերպությանը՝ դրամաշնորհային մրցութային կարգով։ Ներկայումս նախարարությունը նույն սկզբունքով իրականացնում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության ծրագրեր, որոնց շրջանակում յուրաքանչ յուր աջակցության կենտրոնի (ներկա պահին աջակցության կենտրոններ են գործում բոլոր մարզերում և Երևանում) մեկ տարվա համար տրամադրվում է մինչև 7 մլն դրամ (աջակցության կենտրոնների շահառուների և հաստիքային միավորների թվով պայմանավորված գումարը կարող է տատանվել)։ Հաշվի առնելով այս փորձը՝ նախատեսվում է, որ 2026 թ.-ին անհրաժեշտ կլինի ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող առնվազն երկու կենտրոնի առկայություն, որոնցից յուրաքանչյուրին կտրամադրվի մինչև 7 մլն դրամ: 2025 թ.-ին սկսվելու են այս նախագծի ներդրման նախապատրաստական աշխատանքները, որոնք ֆինանսական ծախսեր չեն պահանջելու»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
20:45
20:08
18:33
16:09
15:52
15:35
15:18
14:45
14:29
14:04
13:19
12:53
12:38
12:14
11:45
11:22
11:03
10:46
10:33
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:17
09:02
10:06
09:53
09:45
09:33
09:24
09:12
09:02
10:08
09:58
09:47
09:33
09:25
09:17
09:02
09:59
09:45
09:37
09:26
09:14
09:08
09:56
09:45
09:33
09:26
09:13
09:01
09:58
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:58
09:47
09:33
09:25
09:15
09:01
09:58
09:46
09:34
09:25
09:16
09:02
09:02