«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ Հայաստանին ԱՄՆ կառավարությունը 20 միլիոն դոլար է տրամադրելու, որը թեեւ մեծ գումար է թվում, բայց արժեզրկվում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումների ֆոնին: «Ժողովուրդ» օրաթերթը օրինակներով ցույց կտա, թե ՀՀ իշխանությունը նման գումարներն ինչպես է ծախսում-մսխում: ԱՄՆ Պետքարտուղար Բլինքենը եւ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը, անդրադարձ կատարելով Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին՝ հայտարարել են հետագա զարգացումները խթանելու նպատակով Միացյալ Նահանգների կողմից ՀՀ-ին 20 մլն 600 հազար ԱՄՆ դոլար տրամադրելու մասին։ 20 մլն 600 հազար դոլարը համարժեք է մոտ 7 մլրդ 981 մլն դրամի։ Ինչ խոսք, լավ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանին այդքան մեծ օգնություն է ուղարկում, բայց խիստ կասկածելի է, թե ինչպես կօգտագործի այս գումարը իշխանությունը: Թերթենք ԱՆԻՖ-ի հաշվետվությունները։ ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2019 թվականի մայիսին ստեղծվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ԱՆԻՖ), որի ծրագրերի համար ՀՀ պետբյուջեից ներդրվեց 4 մլրդ 734 մլն ՀՀ դրամ՝ գրեթե 13 մլն դոլար: Այսինքն՝ պետությունը խոշոր ներդրում արեց, որը ձախողվեց, եւ 5 տարի անց պետությունն ԱՆԻՖ-ին անհատույց հատկացրեց եւս 1 միլիարդ 700 միլիոն դրամ պարտավորությունների մարման համար։ Այսինքն, ԱՆԻՖ-ը, 13 մլն դոլարի ներդրմամբ բացվելուց հետո, 5 տարի գործեց անօգուտ եւ դեռ 5 միլիոն դոլար էլ հատկացվեց, որ լուծարվի: Ու հիմա, երբ համեմատում ենք 20 մլն ԱՄՆ դոլարի օգնության սպասումը եւ ԱՆԻՖ-ի համար մեր աղքատիկ բյուջեից կատարած ծախսերը, տեսնում ենք, որ դրանք գրեթե հավասար են, քանզի ԱՆԻՖ-ն «արժեցավ» 18 մլն դոլար»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
20:45
20:08
18:33
16:09
15:52
15:35
15:18
14:45
14:29
14:04
13:19
12:53
12:38
12:14
11:45
11:22
11:03
10:46
10:33
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:17
09:02
10:06
09:53
09:45
09:33
09:24
09:12
09:02
10:08
09:58
09:47
09:33
09:25
09:17
09:02
09:59
09:45
09:37
09:26
09:14
09:08
09:56
09:45
09:33
09:26
09:13
09:01
09:58
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:58
09:47
09:33
09:25
09:15
09:01
09:58
09:46
09:34
09:25
09:16
09:02
09:02