«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհուրդը, որը կազմված է 22 անդամից (Վեհափառը, 14 սրբազաններ, 2 պատրիարք եւ աշխարհականներ), ինչպես հայտնի է, իր վերջին ժողովում քննարկել եւ որոշում էր կայացրել Մայր տաճարի վերաօծման եւ Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպան մասին: Մասնավորապես` որոշել էր հրավիրատոմսեր ուղարկել մի քանի հարյուր անձի` գործող եւ նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, հանրային գործիչներ, բարերարներ: Տաճարի ներսում տեղերը սահմանափակ են եւ մուտքը թույլատրված է միայն հրավիրատոմսերով: Մենք պարզեցինք, որ այդ ժողովի ժամանակ բավականին երկար քննարկում է գնացել, հակադիր կարծիքներ են հնչել: Առաջարկ է եղել` ոչ մի հրավիրատոմս էլ չուղարկել, հատկապես` գործող իշխանություններին, որոնք վերջին տարիներին բոյկոտել են եկեղեցուն եւ հոգեւորականներին, ամեն առիթով վիրավորել եւ նսեմացրել Մայր աթոռի դերն ու նշանակությունը: Սակայն այս տեսակետը պաշտպանել են Հոգեւոր Խորհրդի 22 անդամից միայն երեքը` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը եւ մի կեսբերան` Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Մնացյալը բոցաշունչ ճառեր են ասել պետության, պետականության, իշխանության հետ` որպես պետության ներկայացուցիչների, հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին, մեծ բավականություն պատճառելով Վեհափառին, ով միշտ կողմնակից է իշխանությունների հետ «տալ առնելուն» եւ պատրաստ է ներել անգամ իր հասցեին ասված բոլոր վիրավորական խոսքերը` միայն թե թույլ տան մի քիչ մոտենա ՔՊ-ական արքունիքին: Ամենազավեշտականն այն է, որ Հոգեւոր խորհրդի որոշումը հրապարակայնացրել է Մայթ Աթոռի դիվանապետը` Արշակ սրբազանը, որն անձամբ դեմ է եղել հրավերներ ուղարկելուն»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02