ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․
«Օրացույցի այս օրը, որը մեզ հիշեցնում է արցախյան երկրորդ պատերազմի (որում մենք տարբեր պատճառներով պարտվեցինք) առաջին օրը, չպետք է ընկալվի որպես ամոթի օր։ Ընդհակառակը, այն պետք է դառնա ինչպես զոհերի հիշատակի, այնպես էլ անցյալի իրադարձությունների հիշողության ու խորը վերլուծության օր։ Կարևոր է ոչ միայն հիշել կատարվածը, այլև արժեքավոր դասեր քաղել, դրանք կիսել հանրության հետ և փոխանցել սերունդներին՝ ապագայում նմանատիպ ողբերգություններից խուսափելու համար:
Տեղի ունեցածի հիշողությունը պետք է դառնա մտորումների հիմք և լուրջ վերլուծության առիթ։ Յուրաքանչյուր տարի այս օրը մենք պետք է քննության ենթարկենք մեզ. արդյո՞ք մենք խորը ուսումնասիրել և վերլուծել ենք այն սխալներն ու բացթողումները, որոնք հանգեցրել են պարտության, արդյո՞ք բացահայտել ենք մեր թուլություններն ու թերությունները:
Հիմնական դասը, որը մենք պետք է քաղեինք, պարտության խորհրդանիշներից ազատվելու անհրաժեշտության գիտակցումն էր, ինչը ներառում է ոչ միայն հնացած իդեալների և խորհրդանիշների վերանայում, այլև վճռական խզում այն ուժից, որը մեզ տանում է դեպի ձախողում: Դասեր քաղելը և դրանք գործնականում կիրառելը պահանջում է քաջություն և փոխելու պատրաստակամություն: Մենք պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ և ընդունենք, որ անցյալի ռազմավարություններն ու մոտեցումները, ինչպես նաև դրանք կյանքի կոչողները բավականաչափ արդյունավետ չեն եղել, իսկ վերջին շրջանում, առհասարակ, եղել են ապիկար ու ապապետական:
Այսօր կրկին մենք մեզ հարց ենք տալիս. ե՞րբ է գալու բարեփոխումների ժամանակը, որոնք հաշվի կառնեն նախկին սխալները և թույլ կտան կյանքի կոչել նոր, ավելի առաջադեմ գաղափարներ։ Արդյո՞ք մենք ի զորու ենք շրջել պատմության անիվը և վերջապես բերել այդ ժամանակները»:
17:15
17:15
13:34
13:31
13:22
12:57
11:08
11:05
10:58
10:35
10:25
13:03
11:22
11:07
11:51
11:12
11:04
10:00
09:56
22:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02