«Փաստ» թերթը գրում է.
«Մի քանի արևմտամետ ուժեր շարունակում են ստորագրահավաք իրականացնել՝ «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագիծը խորհրդարան հասցնելու համար: Այս օրերին կազմակերպիչները մայրաքաղաքում ու մարզերում փորձում են ստանալ անհրաժեշտ 50 հազար ստորագրությունները: Մեր ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ ստորագրահավաքը կազմակերպվելու է նաև շաբաթ և կիրակի, այսինքն՝ հանգստյան օրերին, երբ ՏԻՄ-երը չեն աշխատում: Կազմակերպիչները նշել էին, որ դիմելու են Երևանի քաղաքապետարան և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություն, որ թույլ տան շաբաթ և կիրակի օրերին էլ կազմակերպել: Եվ ահա, նախաձեռնողները հայտարարել են, որ արդեն այս շաբաթ և կիրակի հնարավոր կլինի ստորագրել: Այսինքն, փաստացի ստացել են համաձայնություն: «Փաստ» թերթի տեղեկություններով, այն ժամանակ, երբ «Հայաքվեն» էր ստորագրահավաք իրականացնում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ խորհրդարան մտնելու համար, կազմակերպիչներին թույլ չեն տվել հանգստյան օրերին ստորագրահավաք իրականացնել: Դիմեցինք «Հայաքվե» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանին՝ պարզելու՝ իսկապե՞ս իրենք հնարավորություն չունեին շաբաթ և կիրակի օրերին իրականացնել ստորագրահավաք, և եթե այո, ապա ի՞նչ պատճառաբանություն է իրենց ներկայացվել: «Այո, մեզ պատճառաբանել էին, որ օրենքի պահանջով ստորագրահավաքը պետք է կատարվի տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց աշխատանքային օրերին և ժամերին՝ ժամը իննից վեցը: Այն ժամանակ, երբ մենք էինք իրականացնում ստորագրահավաքը, ակնդետ հետևում էին, որ շուտ չգանք կամ ուշ չվերջացնենք: Ընդմիջման ժամերին երբեմն թույլ չէին տալիս, որ մարդիկ շենք մուտք գործեին: Նման խոչընդոտների առաջ էինք կանգնում: Հղում էին անում «Հանրաքվեի մասին» օրենքին, որտեղ նշվում է, որ ստորագրահավաքը պետք է կազմակերպվի տեղական ինքնակառավարման մարմիններում՝ համայնքապետարաններում, և համապատասխան իրավական ակտին, որը սահմանում է աշխատանքային օրվա, ժամի և այլնի հետ կապված կարգավորումները»,-ասաց Մենուա Սողոմոնյանը: Սակայն փաստացի «Եվրաքվեի» ստորագրահավաքի կազմակերպիչներին թույլ են տվել: «Եթե իրենք ասում են, որ համայնքապետարաններն իրենց ընդառաջել են, ուրեմն գործ ունենք երկակի մոտեցման հետ. փաստորեն, կիրառվում են երկակի ստանդարտներ: «Հայաքվեի» պարագայում շատ խիստ հետևել են օրենքի տառին»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սողոմոնյանը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
19:00
18:58
18:03
17:03
16:38
16:09
15:44
15:38
15:12
14:49
14:49
14:48
12:57
12:43
12:27
12:14
11:24
11:09
10:47
10:28
15:04 15.07.25
10:02 16.07.25
11:24 16.07.25
10:03 15.07.25
10:18 15.07.25
16:09 15.07.25
19:00 16.07.25
12:43 16.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03