Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, ԵԽԽՎ-ում իտալական պատվիրակության փոխնախագահ, «Առաջ Իտալիա» կուսակցության (իշխող կոալիցիայի մաս կազմող աջակողմյան ուժ) խմբակցության փոխնախագահ, կուսակցության արտաքին հարաբերությունների համար պատասխանատու Դեբորա Բերգամինը Հռոմում հանդիպում է ունեցել Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ: Բերգամինն այդ մասին հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում կատարած գրառման միջոցով՝ ընդգծելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունները: «Այսօր Հռոմում ունեցա շատ արժեքավոր հանդիպում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ։ Քննարկեցինք Իտալիայի և Հայաստանի միջև հարաբերությունները․ ցանկանում ենք ամրապնդել մեր կապերը՝ խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու նպատակով։ Իտալիան կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հարցում՝ նպաստելով Հարավային Կովկասի կայունությանն ու զարգացմանը։ Հարավային Կովկասը ռազմավարական տարածաշրջան է, և այսօրվա հանդիպումը վերահաստատեց աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու համատեղ հանձնառության կարևորությունը։ Որպես «Առաջ Իտալիա» կուսակցության արտաքին հարաբերությունների պատասխանատու՝ խորապես համոզված եմ, որ երկխոսությունն ու դիվանագիտությունն են խաղաղ և բարգավաճ ապագայի կառուցման ուղին։ «Առաջ Իտալիա» կուսակցությունը պաշտպանում է միջազգային համագործակցության այն մոտեցումը, որը հիմնված է ազգերի միջև երկխոսության վրա։ Մենք կշարունակենք աշխատել Հայաստանի հետ կապերը խորացնելու և տարածաշրջանում կայունությունը խթանելու ուղղությամբ։ Շնորհակալություն եմ հայտնում դեսպանին՝ բաց և կառուցողական քննարկման համար»,- գրել է նա:
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02