ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տասը տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր աթոռը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը։ Լիազորությունները հանձնելու պաշտոնական արարողությունից հետո նրանք ելույթ կունենան կազմակերպության աշխատակիցների առջև։ Այնուհետև Ռյուտեն իր առաջին մամուլի ասուլիսը կանցկացնի որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար: Նիդեռլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատի ժամկետը հինգ տարի է, այն կարող է երկարացվել։ Իր մանդատի ժամկետը լրանալուց մեկ շաբաթ առաջ Ստոլտենբերգն ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իր գլխավոր ձեռքբերումը համարել է դաշինքի ամրապնդումը, իսկ ձախողումը և հիասթափությունը` զորքերի դուրսբերումն Աֆղանստանից։ «Ամենամեծ ձեռքբերումը ոչ միայն ինձ, այլև ՆԱՏՕ-ի համար այն է, որ մենք կարողացանք ամրապնդել ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանությունը, ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ դարձնել: Աշխարհը տասը տարվա ընթացքում շատ ավելի վտանգավոր է դարձել, բայց ՆԱՏՕ-ն շատ ավելի ուժեղ է դարձել», - ասել է գլխավոր քարտուղարը: Ըստ POLITICO թերթի եվրոպական հրատարակության աղբյուրների՝ Յենս Ստոլտենբերգը կդառնա Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի նոր նախագահը։ Ռյուտեն 57 տարեկան է։ Մինչև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելը նա գրեթե 14 տարի զբաղեցրել է Նիդեռլանդների վարչապետի պաշտոնը։
20:45
20:08
18:33
16:09
15:52
15:35
15:18
14:45
14:29
14:04
13:19
12:53
12:38
12:14
11:45
11:22
11:03
10:46
10:33
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:17
09:02
10:06
09:53
09:45
09:33
09:24
09:12
09:02
10:08
09:58
09:47
09:33
09:25
09:17
09:02
09:59
09:45
09:37
09:26
09:14
09:08
09:56
09:45
09:33
09:26
09:13
09:01
09:58
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:58
09:47
09:33
09:25
09:15
09:01
09:58
09:46
09:34
09:25
09:16
09:02
09:02