ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը առաջարկում է նոր հիմնական գործառույթներ տրամադրել Ռազմարդյունաբերական կոմիտեին։
Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 1-ին ասել է գերատեսչության ղեկավար Մխիթար Հայրապետյանը։ Սա, նրա խոսքով, կնպաստի երկրի ռազմարդյունաբերության զարգացմանը։ «Մասնավորապես, կոմիտեի համար ստեղծվում է օրենսդրա-իրավական դաշտ։ Դա կնպաստի համապատասխան կարգի մշակմանը նոր օրենքի ընդունումից հետո։ Այս օրենքի շրջանակում գիտահետազոտական եւ փորձարարա-կոնստրուկտորական աշխատանքների ձեւակերպումները, դրանց կազմումը եւ իրականացումը, հաշվետվողականությունը եւ ֆինանսավորումը էլ ավելի կկանոնակարգվեն»,- ասել է Հայրապետյանը։ Այդ նպատակների համար նախատեսվում է հատկացնել 4,2 մլրդ դրամ։ Նախարարի խոսքով՝ այդ աշխատանքների հիմքում դրված են նորարարությունները եւ նորագույն տեխնոլոգիաների խթանումը ռազմական արդյունաբերությունը կազմակերպելիս։ «Ներկայում այդ աշխատանքներն իրականացվում են։ Այնուամենայնիվ, մի շարք իրավական հարաբերություններ պետության եւ մասնավոր հատվածի միջեւ առ այսօր կանոնակարգված չեն։ Մենք հուսով ենք համապատասխան գործիքանի ստանալ արդեն օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո։ Դա թույլ կտա ապահովել համապատասխան մեխանիզմների մշակումը»,- ընդգծել է Մխիթար Հայրապետյանը։ Նա նաեւ տեղեկացրել է, որ վերջին մի քանի տարիներին պետպատվերը հայրենական արտադրողներից ՊՆ կարիքների համար ավելացել է 100 անգամ՝ եռամյա պայմանագրերով հասնելով 171 մլրդ դրամի։ Եվ սա՝ մինչեւ տարեվերջ աճի միտման հաշվառմամբ։
20:45
20:08
18:33
16:09
15:52
15:35
15:18
14:45
14:29
14:04
13:19
12:53
12:38
12:14
11:45
11:22
11:03
10:46
10:33
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:17
09:02
10:06
09:53
09:45
09:33
09:24
09:12
09:02
10:08
09:58
09:47
09:33
09:25
09:17
09:02
09:59
09:45
09:37
09:26
09:14
09:08
09:56
09:45
09:33
09:26
09:13
09:01
09:58
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:58
09:47
09:33
09:25
09:15
09:01
09:58
09:46
09:34
09:25
09:16
09:02
09:02