«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.
«ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, ով աչքի է ընկնում ուժային կառույցների ղեկավարների հետ իր մտերմությամբ եւ ԱԺ-ում անթաքույց նրանց ուղեկցում է տարբեր սենյակներ, դրա համար պատճառներ ունի. տարիներ շարունակ նա մի քրեական վարույթով որպես վկա է անցնում: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներց տեղեկացավ, որ 2023 թվականի եկամուտների, անշարժ գույքի, շահերի եւ ծախսերի հայտարարագրում ԱԺ իշխանական պատգամավորը անշարժ գույք չի հայտարարագրել: Արփի Դավոյանը, որպես տրանսպորտային միջոց, հայտարարագրել է 2011 թվականի արտադրության Hyundai մակնիշի ավտոմեքենա, որը գնման եղանակով ձեռք է բերել պատգամավոր դառնալուց հետո՝ 2021 թվականին, եւ մինչ օրս վարում է: Նրա՝ հաշվետու տարվա սկզբում առկա փոխառության գումարը կազմել է 25 մլն 197 հազար դրամ, որը տարվա վերջում զրոյացվել է: Արփի Դավոյանի՝ հաշվետու տարվա ընթացքում վերադարձված փոխառության գումարը կազմել է 28 մլն 360 հազար դրամ, որը կրկին զրոյացվել է տարվա վերջում: Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդներից մեկը կազմել է 865 հազար դրամ, որը հաշվետու տարվա վերջում դարձել է 3 մլն 995 հազար դրամ, իսկ մյուսը զրոյական վիճակից դարձել է 1 մլն 458 հազար դրամ: Որպես կանխիկ գումար ՔՊ-ական պատգամավորը հայտարարագրել է 1 մլն 200 հազար դրամ, ինչը տարվա վերջում դարձել է 58 հազար դրամ: ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 71 մլն 479 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ 7 անգամով ավելի է (2023 թվականի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 10 մլն 55 հազար դրամ), որից 9 մլն 995 հազար դրամը Ազգային ժողովից ստացված աշխատավարձն է, 56 մլն 63 հազար դրամը՝ գույքային իրավունքներից ստացված եկամուտը, 2 մլն 421 հազար դրամը ՀՀ ֆինանսների նախարարությունից փոխանցում է եղել, իսկ 3 մլն դրամը՝ «ԱԿԲԱ» բանկից: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ հետեւյալ բովանդակությամբ. «2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը: Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը: Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննվել է»: Մեր հարցմանն ի պատասխան՝ գրել էին. «ՀՀ ՊԵԿ քննչական վարույթում քննված քրեական վարույթով Արփինե Դավոյանը հարցաքննվել է որպես վկա»։ Այսինքն՝ տարիներ շարունակ Արփի Դավոյանը որպես վկա է մնացել գործով, իսկ եթե նա լիներ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսը՝ վաղուց մեղադրյալ էր դարձել»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
09:19
09:02
21:33
19:55
19:44
18:45
18:25
10:00
18:14
17:45
17:17
16:44
16:23
16:07
15:55
15:36
15:21
15:03
14:46
14:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:46
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02