Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախաձեռնությամբ և Գեղարքունիքի մարզպպետի աշխատակազմի աջակցությամբ Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել հայագիտական միջազգային կոնգրեսի ամփոփիչ նիստը, որի ընթացքում միջոցառման մասնակիցներին է ներկայացվել Մատենադարանի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արփենիկ Ղազարոսյանի «Գեղամա երկրի գրչության կենտրոնները և ձեռագրական ժառանգությունը» մենագրությունը։ Միաժամանակ ցուցադրվել է բացառիկ ձեռագիր Ավետարան, որն ստեղծվել է Մաքենյաց վանքում 1496 թվականին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնից, գրքում ներկայացված են Սևանի ավազանի գրչության կենտրոնների պատմությունը և մեզ հասած ձեռագրական հարուստ ժառանգությունը։ Հատուկ ընդգծվել է Սևանավանքի՝ որպես ուսումնական և գրավոր մշակույթի կենտրոնի նշանակությունը։ Մենագրությունը նախատեսված է հայ մշակույթի պատմությամբ զբաղվող մասնագետների, ուսանողների և հայոց պատմությամբ հետաքրքրվողների համար։ Միջոցառմանը մասնակցել են Երևանի Մեսրոպ մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, սփյուռքն ու Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող հայագետներ, Գավառի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, Գավառի պետական համալսարանի աշխատակիցներ, ուսանողներ և շրջանավարտներ։Գրքի մեկ օրինակ հանձնվել է Գավառի պետական համալսարանի գրադարանին։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02