Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն արձագանքել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իր դեմ ներկայացված բողոքին, գրում է թուրքական t24.com.tr կայքը:
Մեկնաբանելով Անկարայի դատախազությունում իր դեմ ներկայացված բողոքը, որի համաձայն ընդդիմադիր կուսակցության ղեկավարը վիրավորել է երկրի նախագահին, Քըլըչդարօղլուն նշել է, որ չի հասկանում, թե ինչից է վիրավորված Էրդողանը:
«Ինչի՞ համար է վիրավորված: Որովհետև ասացի, որ այս երկրի պառակտումը թույլ չե՞նք տա: Թե՞ նրա համար, որ ասացի Աթաթուրքի հիմնած հանրապետությունը մինչև վերջ պահպանելու ենք: Աթաթուրքի՞ց է նեղված»,- ասել է Քըլըչդարօղլուն:
Քեմալականների առաջնորդը նաև հավելել է, որ Էրդողանի վարած քաղաքականությունը քննադատվում է ամբողջ աշխարհի կողմից և որ իշխանությունները պետք է հասկանան, որ Թուրքիան հենց այդ ամբողջ աշխարհի մի մասն է կազմում:
Ավելի վաղ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդը քննադատել էր Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավորների և երկու համանախագահների ձերբակալություններն ու դրանք հակասահմանադրական անվանել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02