Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դիլիջան քաղաքի 480-ամյակի կապակցությամբ: «Շնորհավորում եմ բոլորիս՝ մեր սիրելի Դիլիջանի 480-ամյակի կապակցությամբ: Մեր քաղաքը պատմական փառահեղ անցյալ ունի, և նրա ապագան էլ նույնքան փառահեղ պիտի լինի։ Քաղաքի հիմնադրման օրից բազմաթիվ շնորհաշատ մարդկանց նվիրված աշխատանքի շնորհիվ այսօր մեր քաղաքն ունի իր եզակի և ուրույն դիմագիծը, միայն իրեն հատուկ մշակույթն ու կոլորիտը։ Արդեն մի քանի տարի է, ինչ մենք հետևողականորեն ներդնում ենք մեր ջանքերը ուղղված Դիլիջանի զարգացմանը բոլոր ոլորտներում։ Քաղաքի զարգացման նպատակով ձեռնարկված աշխատանքները տեսանելի են. այսօր Դիլիջանը կառուցվում է, վերականգնվում ու բարելավվում՝ դառնալով ոչ միայն գրավիչ զբոսաշրջիկների համար, այլ նախևառաջ հարմարավետ դիլիջանցիների համար։ Երեկ մեր քաղաքի պատմության մեջ շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ․ վերաբացվեց Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցը, որը կարևոր մշակութային ու կրթական հանգույց է համայնքի համար։ Ինձ համար կարևոր է, թե ինչպիսի քաղաք ենք մենք ժառանգելու մեր հաջորդներին։ Մեր նպատակը պարզ է՝ ունենալ ժամանակակից, բարեկեցիկ և նոր նվաճումներ գրանցող քաղաք, որն այսօր կբացահայտի իր նոր հնարավորությունները և կշարունակի աճել ապագայում։ Ես վստահ եմ, որ այն ներդրումները, որոնք մենք այսօր կատարում ենք, ապահովելու են քաղաքի հզոր և կայուն ապագան։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը, պարոնայք և տիկնայք նախարարներին, Տավուշի մարզպետին՝ իրենց մշտական աջակցության և մեր նախաձեռնությունների իրականացման գործընթացին մասնակցելու համար։ Շնորհակալություն բոլորին, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նպաստում են Դիլիջանի զարգացմանը։ Շարունակենք միասին աշխատել՝ մեր համայնքը դարձնելու ավելի պայծառ, հարմարավետ և գրավիչ։ Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ Դիլիջան»,- ասվում է ուղերձում:
09:19
09:02
21:33
19:55
19:44
18:45
18:25
10:00
18:14
17:45
17:17
16:44
16:23
16:07
15:55
15:36
15:21
15:03
14:46
14:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:46
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02