Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով ավագ փոխտեղակալ Ջենիֆեր Բեչըսի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով ներկաներին՝ փոխնախարարը բարձր է գնահատել ամերիկյան կողմի հետ ձևավորված արդյունավետ ու սերտ համագործակցությունը, որը վերածվել է ռազմավարական գործընկերության։ Անդրադառնալով «Ամպայինն առաջինը» Կառավարության քաղաքականությանը՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է ոլորտում կիբեռանվտանգության բարձր ստանդարտների ապահովման կարևորությունը։ Կիբեռհարձակումների ռիսկերը գնահատելիս նա կարևորել է նաև խորհրդատվական տարբեր միջոցառումներով պետական մարմինների պաշտպանվածության բարձրացումը։ Կիբեռհանցավորության դեմ պայքարում նա կարևորել է իրավապահ համակարգի գործիքների ընդլայնումը, նաև կրիպտոակտիվների շրջանառության կանոնակարգումն ու հանրության լայն իրազեկումը՝ ներկայացնելով ՆԳՆ օրենսդրական նախաձեռնության մանրամասներ։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ջենիֆեր Բեչըսը ներկայացրել է ԱՄՆ կիբեռտիրույթի և թվային քաղաքականության ռազմավարության, ինչպես նաև «Թվային համերաշխություն» կոնցեպտի վերաբերյալ մանրամասներ։ Արդի տեխնոլոգիաների կիրառման համատեքստում ավագ փոխտեղակալը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորումը։ Քննարկվել են նաև պետություն-մասնավոր հատված փոխգործակցության արդյունավետության, կիբեռանվտանգության ոլորտում կադրային քաղաքականության և համագործակցության հետագա ուղղություններին վերաբերող հարցեր։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ընդլայնելու երկկողմ համագործակցությունը
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03