Չար լեզուներն ասում են, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը ամբողջությամբ խառնել է մեր հայրենի գրանտակերների խաղաքարտերը: Երեկ ուշ երեկոյան այդ աստղաբույլի առավել կարկառուն ներկայացուցիչները արտակարգ խարհրադակցության են հավաքվել Արթուր Սաքունցի բունկերում և մինչև լույս տևած ակտիվ քննարկումների արդյունքում այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել: Ժողովն ըստ էության ոչնչով չի տարբերվել մկների ժողովից, քանզի բոլորն էլ ճառ ասողներ են եղել, իսկ զանգ կախող այդպես էլ չի ճարվել: Բնականաբար տարբեր կարծիքներ են հնչել` մի մասն առաջարկել է, որ առժամանակ ընդհատակ անցնեն, մի մասը պնդել է, որ խուճապի կարիք չկա և Թրամփը ևս իր նախորդների օրինակով կարիք կունենա օտարերկրյա վարձկանների, որոնք պատրաստ են հանուն ճռճռան դոլարների սեփական երկիրը կազմաքանդեն, սակայն առավել փորձառու և հին գվարդիայի կորիզը կազմող հատվածը որոշել է, որ ժամանակ կորցնելու փոխարեն ճիշտ կլինի իրենց ծառայությունների ամբողջական փաթեթը ներկայացնեն ԱՄՆ-ի դաշնակից պետությունների հատուկ ծառայությունների ուշադրությանը: Այս նոտայով էլ ավարտվել է ժողովը, որը ի տարբերություն նախորդների անցել է բավականին մռայլ և ոչ տոնական մթնոլորտում: Ցավալին այն է, որ ներկաներից ոչ ոք ցանկություն չի դրսևորել, որպեսզի իր վրայի ապազգային գործչի գարշահոտ և նեխած շապիկը, փոխարինի հայրենասերի շապիկով և հետայսու ազնվորեն ծառայելով սեփական հայրենիքին և ժողովրդին` իր օրվա հացը վաստակի հայ տղամարդուն արժանավայել ձևով, իսկ այդ պարագայում արդեն իրենց համար մեկ կլիներ թե ով է ընտրվում ԱՄՆ նախագահի պաշտոնում:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44