Ամերիկաբնակ երաժիշտ, երգիչ Տիգրան Ժամկոչյանը, որի երգերը տարիներ շարունակ ոգևորում են երկրպագուներին, 27 տարվա ընդմիջումից հետո Հայաստանում հանդես կգա մի քանի համերգով: Առաջին համերգը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Գյումրիում: Արտիստը ելույթ կունենա Գյումրու մարզամշակութային կենտրոնում, հոկտեմբերի 15-ին երաժիշտը հանդես կգա Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հոկտեմբերի 18-ին՝ Երևանում՝ «Կամի քլաբ»-ում:
Ժամկոչյանի երևանյան ավելի լայնամասշտաբ համերգը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նախորդ տարի եղել եմ Հայաստանում: Այցիս շրջանակում մասնակցել եմ հեռուստատեսային ծրագրի, որում հետաքրքիր գործիքավորմամբ եմ ներկայացրել «Դու մի հեռանա» երգը, սակայն համերգով հանդես գալու առիթ չեղավ: Իրականում Հայաստանի հանդիսատեսի առաջ չորս համերգով հանդես գալը մեծ պատասխանատվություն է: Անհամբերությամբ եմ սպասում տեղի երկրպագուների հետ հանդիպմանը»,-նշում է երգիչը: Նա համերգներով կներկայանա ոչ միայն Երևանում, այլև մարզերում, քանի որ կարծում է՝ ոչ բոլորը հնարավորություն կունենան մասնակցելու իր երևանյան համերգներին: Վերջին տարիներին Տիգրան Ժամկոչյանը երաժշտական էքսպերիմենտներ շատ է անում: Նրա թե՛ հին, թե՛ նոր ստեղծագործություններում կարելի է անգամ ջազային ելևէջներ նկատել: Ասում է՝ ժամանակները փոխվում են, կյանքը փոխվում է, և չես կարող անել այն, ինչ արել ես երեսուն տարի առաջ: «Ես նաև գործիքավորող եմ: Ստեղծագործելը, նոր երաժշտական լուծումներ գտնելն ու իմպրովիզներ անելն իմ աշխատանքն է, ինչը երաժշտության մեջ շատ կարևոր է»,-շեշտում է նա և հավելում՝ փոքր տարիքից է տարված երաժշտությամբ: Չի կարծում, որ կարող էր այլ մասնագիտություն ընտրել: Համերգային երեկոներին կհնչեն երգչի «Դու մի հեռանա», «Հեռու ես ինձանից», «Հետդ կգամ» և մի շարք այլ սիրված երգեր՝ բարձրակարգ երաժիշտների նվագակցությամբ: Տիգրան Ժամկոչյանը խոստովանում է՝ կարոտել է Հայաստանի երկրպագուներին: Հույս ունի, որ հանդիպումները կանցնեն ջերմ և անմիջական մթնոլորտում:
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
11:23
11:09
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
15:32 01.05.26
13:25 01.05.26
11:48 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
13:48 01.05.26
12:47 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44