Մեկնարկում է «ՃԱՄՊՐՈՒԿ-2024» լրագրողական ամենամյա մրցույթը։ ՀՀ Ներքին գործերի նախարարությունը, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը և «Մարդը կարիքի մեջ» միջազգային կազմակերպությունը շարունակում են «ՃԱՄՊՐՈՒԿ» ամենամյա լրագրողական մրցույթի ավանդույթը։ Այս տարի մրցույթին կարող են ներկայացվել 2023 թ. դեկտեմբերի 5-ից մինչև 2024 թ. նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված, հետևյալ թեմաների և/կամ բնակչության խմբերի վերաբերյալ նյութերը. Միգրացիոն գործընթացներ․ միտումներ, սահմանահատումներ, ոլորտի վերլուծություն, Իմիգրացիոն հոսքեր․ կացության կարգավիճակներ, միտումներ և ինտեգրում, Աշխատանքային միգրացիա, էմիգրացիոն հոսքերը Հայաստանից, ոլորտի խնդիրները, Վերադարձ և վերաինտեգրում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ․ կարգավիճակ, փաստաթղթավորման գործընթացներ, ինտեգրում, ոլորտի խնդիրներ, Ապաստան հայցողներ, փախստականներ․ նրանց մասնակցությունը ընդունող համայնքի կյանքին, Քաղաքացիություն չունեցող անձինք, ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործընթաց, Անկանոն միգրացիան դեպի ԵՄ, դրա կանխարգելում և հետևանքներ։ Մրցույթին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի, էլեկտրոնային մեդիայի բոլոր ժանրերում գործունեություն ծավալող լրագրողներ և թղթակիցներ, անկախ բլոգերներ, լուսանկարիչներ, մուլտիմեդիայի մասնագետներ։ Ուշադրություն․ մրցույթի շրջանակում չեն դիտարկվի այն նյութերը, որոնք ստեղծվել են որևէ դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ վճարովի հիմունքներով։ Ներկայացված աշխատանքները կգնահատվեն ժյուրիի կողմից, ինչի արդյունքում կազդարարվեն 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակների հաղթողները։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2024 թ. դեկտեմբերին։ Նյութերն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2024 թ. դեկտեմբերի 1-ը, ժամը 23.59, էլ-փոստի [email protected] հասցեներով՝ պարտադիր նշելով հետևյալը. հեղինակի անունը և ազգանունը, հեռախոսի համարը, էլ-փոստի հասցեն, հրապարակման ամսաթիվը, հղումը, հեղինակության լրացուցիչ հիմնավորում (եթե մասնակիցը տեսնում է դրա կարիքը):
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02