Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամները ևս մեկ անգամ հնարավորություն են ունեցել միջազգային հարթակում ներկայացնելու իրենց տեսակետներն ու դիրքորոշումը ապագայի վրա ներազդող հարցերի առնչությամբ։ ՄԻՊ-ից հայտնում են, որ Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամներ՝ Տիգրան Մանուկյանը և Մարիամ Ղարագյոզյանը, հոկտեմբերի 1-3-ը Աթենքում մասնակցել են Աթենական ժողովրդավարության ֆորումի (Athens Democracy Forum) մաս կազմող Պատանիների աթենական ժողովրդավարության ֆորումին (Teens Athens Democracy): Երեխաներին ուղեկցել է ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանը: Ֆորումի ընթացքում երեխաները ներկայացրել են իրենց դիրքորոշումը խորհրդակցական ժողովրդավարության դերի, սոցիալական մեդիայի, արհեստական բանականության օգտագործման բացասական և դրական ազդեցության, անձնական տվյալների պաշտպանության և մի շարք այլ կարևոր հարցերի առնչությամբ, մասնակցել են ոլորտի կատարելագործմանն ուղղված առաջարկությունների մշակման աշխատանքներին, հադես են եկել ելույթներով: Պատանիների աթենական ժողովրդավարության ֆորումի շրջանակում երեխաների կողմից մշակված առաջարկությունները ներկայացվել և քննարկվել են Աթենական ժողովրդավարության ֆորումի ընթացքում։ Պաշտպանը կարևորում է երեխաների ակտիվ մասնակցությունն իրենց իրավունքների պաշտպանության և որոշումների կայացման գործընթացներում` ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային հարթակներում:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02