Հայաստանի նախագահի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի հնարավորությունների առումով անհրաժեշտ է իրատես լինել և հարցի լուծմանն անդրադառնալ այն ժամանակ, երբ Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմաններ հաստատվեն: ՀՀ նախագահն այս մասին ասել է «Արմենպրես»-ին և «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Հայաստանի նախագահի կարծիքով՝ արցախահայերի վերադարձի հնարավորությունն ավելի երկարաժամկետ խնդիր է: «Կարծում եմ՝ պետք է այդ հարցի լուծմանն անդրադառնալ այն ժամանակ, երբ մենք Ադրբեջանի հետ իսկապես խաղաղ պայմաններում հարաբերություններ հաստատենք: Պետք է իրատես լինենք, և դա նշանակում է, որ իսկապես գնահատենք այն իրավիճակը, որում հիմա մենք կանք: Այսինքն՝ իրատեսակա՞ն է արդյոք այդ վերադարձն այսօր, թե՞ ոչ: Ի վերջո, այնտեղ նաև շատ տարբեր գործոններ կան. անվտանգություն, որոշակի պայմաններ, որոնք կդրվենք արցախահայերի առջև», - նշեց ՀՀ նախագահը: Նախագահի խոսքով՝ հենց դա է խնդիրը, որը խանգարում է այս պահին որևէ հարց լուծել: Նախագահի դիտարկմամբ՝ թեկուզ հենց խաղաղության պայմանագրի կամ խաղաղության հաստատման մասին խոսելիս ևս պետք է հասկանալ, որ կողմերի հայտարարությունների կամ արձագանքների առումով կարող են լինել տարբեր իրավիճակներ, սակայն դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է դադարեցնել: «Ընդհակառակը, պետք է աշխատել, պատրաստ լինել, որ հակառակ կողմը կարող է համաձայն չլինել մեր հայտնած տեսակետների հետ: Բանակցությունները նրա համար են, որ տարակարծությունները հնարավորինս վերացվեն և մինիմալացվեն, և ի վերջո սեղանին դրվի այնպիսի մի փաստաթուղթ, որ երկկողմանի կամ բազմակողմանի համաձայնություն կունենա», - շեշտեց ՀՀ նախագահը՝ հավելելով, որ հիմա Հայաստանը հենց այդպիսի բանակցությունների մեջ է գտնվում:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02