Նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում Միացյալ Նահանգներն ունի նոր ղեկավար՝ ի դեմս միլիարդատեր Դոնալդ Թրամփի, ում հաղթանակն իսկական շոկ դարձավ միլիոնավոր մարդկանց համար:
Գաղտնիք չէ, որ էքսցենտրիկ հանրապետականը հայտնի է ոչ միայն գեղեցիկ կանանց հանդեպ սիրով, այլև սկանդալային, իսկ երբեմն էլ՝ ռասիստական նրբերանգներ պարունակող հայտարարություններով:
Esquire.ru կայքն ի մի է բերել Թրամփի արած ամենասկանդալային և հիշվող արտահայտություններն ու ինքնատիպ մտքերը, որոնց վրա հիմնվելով՝ կարելի է որոշակի պատկերացում կազմել ԱՄՆ-ի 45-րդ նախագահի մասին.
Իմ և մյուս թեկնածուների միջև եղած միակ տարբերությունն այն է, որ ես ավելի ազնիվ եմ, իսկ իմ կանայք՝ ավելի գեղեցիկ:
Ես անհաջողակներին չեմ սիրում:
Նրանք, ովքեր կարծում են, թե իմ ժամանակն անցնել է, չարաչար սխալվում են:
Եթե Հիլարի Քլինթոնը չկարողացավ բավարարել ամուսնուն, ինչպե՞ս է բավարարելու ԱՄՆ-ին։
Իմ գրավչության մի մասը նրանում է, որ հարուստ եմ:
Ես միշտ էլ երազել եմ թերագնահատված լինել:
Փողն ինձ համար հաջողությունը չափելու միջոց է:
Ինձ համար բիզնեսն արվեստի պես բան է: Ոմանք նկարում են, ոմանք էլ՝ բանաստեղծություններ գրում, իսկ ես կնքում եմ պայմանագրեր և, որպես կանոն, խոշոր:
Երբեմն լավագույն ներդրումները նրանք են, որոնք չես արել:
Շատերն ասում են, որ ես ինձ խաղամոլի պես եմ պահում: Սակայն կյանքումս գոնե մեկ անգամ խաղամոլությամբ չեմ զբաղվել: Խաղամոլն այն մարդն է, որն անընդհատ պտտվում է խաղային ավտոմատների կողքին: Մինչդեռ ես նախընտրում եմ լինել այդ ավտոմատների տերը:
Կարծում եմ, որ Միացյալ Նահանգների մեծագույն խնդիրն այն է, որ մենք փորձում ենք քաղաքական կոռեկտություն դրսևորել:
Ոմանց թվում է, թե ես կարճ մատներ ունեմ: Բայց իմ մատները երկար են ու գեղեցիկ, ինչպես և մարմնիս մնացած մասերը:
Ես սիրում եմ գեղեցիկ կանանց, իսկ գեղեցիկ կանայք էլ՝ ինձ: Ուրախ եմ, որ դա շահավետ է 2 կողմի համար էլ:
Իվանկան (Թրամփի դուստրը- Tert.am) հրաշալի կառուցվածք ունի: Եթե դուստրս չլիներ, անպայման նրա հետ կհանդիպեի:
Ես միշտ ներողություն եմ խնդրում, եթե ճիշտ չեմ լինում:
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
11:55
11:38
11:27
11:03
10:44
10:15
00:00
16:05 16.04.26
14:04 16.04.26
12:23 16.04.26
17:21 16.04.26
17:18 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
13:49 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44