«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Արմինե Սիմոնյանը, ՀՀՄ երիտասարդական միության անդամ Նանե Բաղդասարյանը ոստիկանների ապօրինի գործողությունների մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։ Այս մասին տեղեկացնում են կուսակցությունից։ «Հիշեցնենք՝ հոկտեմբերի 18-ին` 23:15-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով անձինք՝ պարեկային ծառայության ուղեկցությամբ, առանց որևէ հիմնավորման կանգնեցրել են «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամների մեքենան, ինչից հետո ՀՀՄ փոխնախագահ Արարատ Ավետիսյանը, ԳՄ անդամներ Հայկ Ստեփանյանը և Արմինե Սիմոնյանը, ինչպես նաև կուսակցության երիտասարդական միության այլ անդամներ բռնի ուժով բերման են ենթարկվել ՆԳՆ ոստիկանության Երևանի Շենգավիթի բաժին: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է կուսակցության 8 անդամ, նրանցից 3-ը՝ երիտասարդ աղջիկներ: Բռնի ուժի կիրառմամբ՝ անհիմն ձերբակալված ՀՀՄ կուսակցության 8 անդամները ողջ գիշեր Շենգավիթի բաժնում պահվելուց հետո ազատ են արձակվել: Ոստիկանության կողմից ներկայացված որևէ կասկած չի հիմնավորվել։ Բուժզննման արդյունքում Արմինե Սիմոնյանի մոտ ախտորոշվել է կապանաջլային վնասվածք ձախ ուսի հատվածում, հնարավոր է պատռվածքով, որն առաջացել է ոստիկանության ծառայողի կողմից բռնի ուժի կիրառմամբ բաժին բերման ենթարկելու ընթացքում։ Նանե Բաղդասարյանը վնասվածքներ է ստացել դաստակի և ուսի հատվածներում։ Ոստիկանների գործողություններից տուժել են նաև ՀՀՄ երիտասարդական միության այլ անդամներ։ Հավելենք՝ Ոստիկանության բաժնում ՀՀՄ կուսակցության որևէ անդամի չի տրվել հնարավորություն կապ հաստատելու փաստաբանի կամ հարազատի հետ: Հավելենք՝ Ոստիկանության բաժնում ՀՀՄ կուսակցության որևէ անդամի չի տրվել հնարավորություն կապ հաստատելու փաստաբանի կամ հարազատի հետ», - հայտնում են կուսակցությունից:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02