«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մոսկվայում կայացավ «Եվրասիա-Կինոֆեստ» առաջին միջազգային կինոփառատոնը, որը համախմբել է ավելի քան 5 հազար մարդու։ Միջոցառման կազմակերպիչը «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունն էր, որի նպատակն է ամրապնդել ինտեգրացիոն գործընթացները եվրասիական տարածքում՝ պահպանելով ժողովուրդների ազգային ինքնությունը։ Կինոփառատոնի նախագահ, կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը կինոփառատոնը գնահատել է որպես ֆանտաստիկ: Միջոցառման համար, որ անցկացվում է առաջին անգամ, այն էլ՝ հոկտեմբերին, զարմանալի է 5 հազար հանդիսատեսի թիվը»,-ասել է նա: Փառատոնի հյուրերն էին 18 երկրի հայտնի դերասաններ, ռեժիսորներ, լրագրողներ, կինոքննադատներ։ Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվել է 53 ֆիլմ։ Ֆիլմերը գնահատել է միջազգային ժյուրին։ Թիմի կազմում էին Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ելենա Ցիպլակովան, Ուզբեկստանի վաստակավոր արտիստ Ռուստամ Սագդուլլաևը և կինոարդյունաբերության այլ հայտնի գործիչներ։ «Եվրասիա-Կինոֆեստ»-ին հաղթել է 12 ֆիլմ։ Ռեժիսորներն ու դերասանները արժանացել են կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ Եվրասիայի արձանիկին, որը խորհրդանշում է մայրցամաքի երկրներում ապրող մարդկանց մշակույթի փոխանակումը։ Փառատոնի գլխավոր մրցանակը շնորհվել է ռուս-ղազախական «Ծիծեռնակ» ֆիլմին, որի ռեժիսորն է Մալիկա Մուհամեջանը։ Ռեժիսոր Տաթև Մկրտչյանի «Պապա» ֆիլմը «Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնում արժանացել է հատուկ դիպլոմի՝ լավագույն ռեժիսորական որոշման համար»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
20:53 03.05.26
19:08 02.05.26
21:12 02.05.26
19:03 03.05.26
19:10 02.05.26
20:19 03.05.26
09:28 02.05.26
18:18 02.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44