«Փաստ» օրաթերթը գրում է.
«Օրերս ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հայաստանում իրականացված հարցման արդյունքներից պարզվում է, որ ըստ մեր քաղաքացիների, Հայաստանի առավել կարևոր քաղաքական գործընկերն է Ֆրանսիան: Այդպես է մտածում հարցվածների 59 %-ը։ Հաջորդում է Իրանը՝ 58 %, ապա՝ ԱՄՆ-ը՝ 48 %, Հնդկաստանը՝ 41% և ԵՄ-ն՝ 34 %: Ռուսաստանը կարևոր քաղաքական գործընկեր է համարել հարցման մասնակիցների 33 %-ը, իսկ 30 %-ի կարծիքով, այդ երկիրը Չինաստանն է: Կան տեսակետներ, ընդ որում, այդպիսի մոտեցում ունեցողների թիվը քիչ չէ, որ այդ հարցումն օբյեկտիվ չէ, ունի քաղաքական երանգավորում և ուղղվածություն, քանի որ սոցհարցում իրականացրած կազմակերպության գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում։ Բացի այդ, տվյալ կազմակերպությունը հանդես է գալիս «ամբողջ աշխարհում ժողովրդավարության առաջխաղացման օգտին»։ Այդուամենայնիվ, պետք է ընդունել, որ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը նույնպես տվել է իր արդյունքները։ Թեմային անդրադարձել է նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ հիշեցնելով, որ, ի վերջո, Փաշինյանն ու իր թիմը 2018 թ.-ից սկսած վարում են հակառուսական ներքին և արտաքին քաղաքականություն. ի մասնավորի՝ տարբեր մեդիամանիպուլ յացիաներով և հազարավոր ֆեյքերով փորձում են ՌԴ-ի դեմ սև փիառ իրականացնել։ «Արևմուտքը ՀՀ-ում ունի հարյուրավոր ՀԿ-ներ և այլ ազդեցության գործակալների ցանց, որի միջոցով իրականացվում է Արևմուտքի լոբբիզմը։ Աստիճանաբար հայ հասարակությունը սկսել է Ֆրանսիային և ԱՄՆ-ին դիտարկել որպես ՀՀ-ի կարևոր քաղաքական գործընկերներ։ Դա պայմանավորված է նաև Արցախյան հարցի ոչ հայանպաստ լուծմամբ, որի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն ու ՔՊ-ն են, սակայն ՀՀ քաղաքացիների մոտ գործող իշխանությունները փորձում են ստեղծել այնպիսի կարծիք, որ դրա մեղավորը ՌԴ-ն է»,- գրում են հեղինակները՝ հավելելով, որ հակառուսական քարոզչությունն աստիճանաբար տալիս է իր արդյունքները, և Մոսկվան պետք է եզրակացություններ անի ու քայլեր ձեռնարկի»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03