Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը երկու տարբեր գործընթացներ են, թեև դրանք կարող են փոխազդել իրար վրա. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Կարծում եմ, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առջընթացը մեծապես կնպաստի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին»,-ասաց նա և նշեց, որ տարածաշրջանում շատ գործընթացներ կարող են նպաստել։ Իսկ թե ինչու ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի, հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար պետք է բացեն, չի իրագործվում՝ Ռուբինյանը նշեց. «Այո՛, այդ պայմանավորվածությունը ձեռք ենք բերել, վերահաստատել ենք, բայց այս պահի դրությամբ իրագործված չէ, և ոչ մեր մեղքով։ Մենք մեր կողմից համապատասխան քայլերն արել ենք, Մարգարայի անցակետը վերանորոգել ենք, ամեն ինչ պատրաստ է և սպասում ենք թուրքական կողմից պայմանավորվածության իրականացմանը։ Ընդհանուր առմամբ, կարգավորման գործընթացը շարունակվում է, և հայկական կողմը պատրաստ է հենց վաղը բացել սահմանը և դիվանագիտական հարբերություներ հաստատել»։ Իսկ թե ինչու քայլ չի արվում՝ նշեց. «Չեմ կարող ասել, մեզ համար հստակ է, որ մենք ձեռք ենք բերել այմանավորվածություներ և հույս ունենք, որ այդ պայմանավորվածությունները կկատարվեն»։ Հնարավո՞ր է՝ այդ պայմանավորվածություններն իրականացվեն հայ-ադրբեջանական պայմանագրի հաստատումից հետո՝ Ռուբինյանն արձագանքեց, որ թուրք դիվանագետի հետ հաստատել են՝ պայմանավորվածություններն առանց նախապայմանների են։
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02