«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին վարչության կողմից Արմեն Խաչատրյանին եւ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին մերժելուց հետո ՔՊ վերնախավը որոշել է իջեցնել նշաձողը, որը սահմանել էին Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո, թե հաջորդ նախարարը պետք է կին լինի, ՔՊ-ից լինի: Հիմա կողմ են՝ թեկուզ կին չլինի եւ ՔՊ-ական չլինի, միայն թե լինի։ Վարչության նիստի հաջորդ օրը ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանն առաջարկել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, թեպետ Ռուբինյանն ի սկզբանե հրաժարվել էր։ Ասում են՝ Պողոսյանի առաջադրումն այնքան էլ պատահական չէ, վարչության անդամներին են փորձության ենթարկում: «Հերթով մերժում են ՔՊ-ի առաջարկած թեկնածուներին՝ փորձելով ցույց տալ, որ չի կարելի հակառակվել վարչապետի նշանակումներին: Եթե թիմում կադր չկա, ուրեմն թող մերժողներից մեկն էլ ստանձնի այդ ծանր պատասխանատվությունը»,- ասաց խմբակցության մեր աղբյուրը։ Ի դեպ, իշխող թիմում կասկած չունեն, որ նախարարի պաշտոնում հայտնվելու է նա, որին կորոշի Փաշինյանը, պարզապես իր թեկնածուին էլ ձեւական կանցկացնեն վարչության «քավարանով», ապա կհաստատեն թեկնածությունը։ Իսկ Փաշինյանը, ըստ լուրերի, ուզում է նախարար դարձնել փոխոստիկանապետ Արփինե Սարգսյանին: Միակ երկմտանքն այն է, որ եթե նրան ՆԳՆ-ից տեղափոխի արդարադատություն, նրա փոխարեն ո՞վ է շարունակելու համակարգել ոստիկանության բարեփոխումները»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03