«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.
«ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե անցկացնելու պահանջով ստորագրահավաքի համար անհրաժեշտ 50.000 ստորագրությունը հավաքվել է: Իսկ ո՞րն է լինելու հաջորդ քայլը, ի՞նչ են պատրաստվում անել ստորագրահավաքը նախաձեռնած արտախորհրդարանական ուժերը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայաստանի «Եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը հայտնեց, որ արդեն հաջորդ շաբաթ թղթերը կհանձնեն ԿԸՀ, երբ ԿԸՀ-ն հաստատի արդյունքները, արտախորհրդարանական ուժերը նախաձեռնությունը կհանձնեն խորհրդարան: Տիգրան Խզմալյանի խոսքով՝ արդեն նոյեմբերի սկզբին ստորագրահավաքի արդյունքները կհանձնեն ԱԺ: «Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ հայտնել էր. «Նիկոլ Փաշինյանը ամենեւին այս հարցով հանրաքվե անցկացնելու մտադրություն չունի, նա իր թիմակիցների հետ փակ հանդիպման ժամանակ հստակ հայտարարել է՝ ոչ մի հանրաքվե էլ չի լինելու: Այս մասին նա հրապարակավ հայտարարել էր նաեւ դեռ ամռանը՝ Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ` ասելով, որ Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն ինքը չի տեսնում, քանի որ «գիտի ժողովրդի կարծիքը»։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններից դատելով՝ կարող ենք արձանագրել, որ այս նախաձեռնությունը խորհրդարանում մերժվելու է: Ընթացակարգի համաձայն, եթե ԱԺ-ն 50 հազար ստորագրությամբ մերժի արտախորհրդարանական ուժերի այս նախաձեռնությունը, ապա նրանք կարող են 300 հազար ստորագրություն հավաքել եւ կրկին նույն օրակարգով դիմել ԱԺ-ին»: Եվ այժմ տեսնում ենք, որ նախատեսված ստորագրությունները հավաքվել են: Հետեւենք՝ ինչ զարգացումներ կլինեն»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03