Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարություն է տարածել Վրաստանի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, որում կոչ է արել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և երկրի այլ մարմիններին «կատարել ընտրություններում եղած խախտումներն ու դրանց վերաբերյալ պնդումներն արագ, թափանցիկ և անկախ հետաքննելու և դատական որոշումներ կայացնելու իրենց պարտականությունը»։
Ըստ Միշելի, Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո ինքը մտադիր է երկրի մասին հարցը մտցնել Բուդապեշտում Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական համաժողովի օրակարգ։ «Մենք ի գիտություն ենք ընդունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական գնահատականը և կոչ ենք անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և համապատասխան այլ մարմիններին կատարել ընտրություններում եղած խախտումներն ու դրանց վերաբերյալ պնդումներն արագ, թափանցիկ և անկախ հետաքննելու և դատական որոշումներ կայացնելու իրենց պարտականությունը: Այս ենթադրյալ խախտումները պետք է լրջորեն հետաքննվեն և վերացվեն: Մենք կրկնում ենք ԵՄ-ի կոչը Վրաստանի ղեկավարությանը՝ ցույց տալ իր հավատարմությունը երկրի ԵՄ-ին անդամակցության ուղուն՝ նաև համաձայն EUCO-ի (Եվրոպական խորհրդի) հունիսի և հոկտեմբերի եզրակացությունների: Քաղաքական սպեկտրի ողջ տարածքում կառուցողական և ներառական երկխոսությունը ներկայումս առաջնային նշանակություն ունի»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։ Ըստ Եվրախորհրդի ղեկավարի, Վրաստանի խորհրդարանի նոյեմբերյան առաջին նիստը թույլ կտա մեզ գնահատել իրավիճակը և որոշել ԵՄ հարաբերություններում երկրի հետ հետագա քայլերը։
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02