Կառավարության 2021-2026 թթ կառավարության ծրագրում գրված է, որ միջինում այդ տարիներին կապահովվի 7 տոկոս ընտեսական աճ, եթե իրադարձությունները ավելի բարենպաստ լինեն, գուցե ավել լինի։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կառավարությունը իր ծրագրում գրել է, որ տարեկան 7 տոկոս տնտեսական աճ կապահովի, սակայն 2025-ի համար կանխատեսվում է 5,6 տոկոս տնտեսական աճ:
«Ես կարծում եմ, որ 5.6 տոկոս տնտեսական աճը շատ բարձր ցուցանիշ է։ Վերջին 2-3 տարիների ընթացքում բազային աճի պայմաններում՝ հաջորդ տարի 5.6 տոկոս տնտեսական աճի ապահովումը իմ կարծիքով կլինի բավական բարձր ցուցանիշ։ Մենք արդեն ունեցել ենք բարձր ցուցանիշներ։ 2022-2023 թթ-ին ունեցել ենք 7 տոկոսից բարձր աճ»։ Հարցին, թե 2019-ին վարչապետը երկնիշ աճ էր խոստանում՝ նախարարն ասաց, որ 2022-ին երկնիշ ցուցանիշ ունեցել են։ «Բայց ամեն ինչ չէ, որ գտնվում է կառավարության տիրույթում։ Կառավարության հիմնական նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ տնտեսվարողները կկարողանան տնտեսական գործունեություն իրականացնել, ներդրումներ լինեն։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի հավակնոտ լինենք»։
News.am
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02