Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.
«Իշխանությունները Գյումրիում պատրաստվում են արտահերթ ընտրությունների։ Երեկ հայտնի դարձավ, որ Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել, ինչպես եւ օրեր առաջ կանխատեսել էր «Ժողովուրդ» օրաթերթը: Նրա հրաժարականի հետ միաժամանակ մանդատները վայր են դրել նաեւ «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Գյումրու իշխող ուժը այս որոշումն ընդունել է նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ նրա որդու՝ Խաչատուր Բալասանյանի քրեական հետապնդումից հետո։ Վերջիններս անցնում են Գյումրու Սեւ բերդի հարակից հողատարածքների օտարման գործով: Հիշեցնենք՝ 2021 թվականին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն ու «Բալասանյան» դաշինքը համագործակցության հուշագիր ստորագրեցին՝ համատեղ ղեկավարելով Գյումրին: Նախորդ տարեվերջին, սակայն, ՔՊ-ն լուծարեց կոալիցիան՝ հայտարարելով, թե իրենք Գյումրիում ընդդիմություն են լինելու: Փաստացի, այս ողջ ընթացքում իշխող ուժը տարբեր ճնշումների միջոցով փորձեց Գյումրիում խլել իշխանությունը «Բալասանյան» դաշինքից, ու երբ Փաշինյանը հեծանիվով գնաց Գյումրի՝ իշխանափոխությունը ավարտվեց, քաղաքապետը հրաժարական տվեց: Ասել է թե՝ ՔՊ-ն հասավ իր բաղձալի նպատակին, ճնշումների արդյունքում «Բալասանյան» դաշինքը տեղի տվեց: Այսպիսով, եթե հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Գյումրու ավագանին նիստ չգումարի, ապա կլուծարվի եւ ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն, եթե համայնքի ղեկավար ընտրելու համար նիստ գումարվի եւ համայնքապետ չընտրվի, ավագանին այս դեպքում էլ է լուծարվելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի թեկնածուն Գյումրու քաղաքապետի պաշտոնում ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է, որը նախկինում Շիրակի մարզպետի պաշտոնն է զբաղեցրել։ Վերջինս Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա նշեց, որ եթե ավագանին արտահերթ նիստով իր անդամներից համայնքապետ չընտրի, ապա կուսակցությունը նոր թեկնածու է առաջադրելու, իսկ ՔՊ-ն այդ պաշտոնի համար դիտարկում է Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահին, այսինքն՝ հենց Սարուխանյանին»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
12:27
12:12
11:34
11:12
17:12
15:59
15:45
15:36
15:26
13:34
13:26
13:13
12:55
12:36
12:18
11:44
11:18
10:16
10:05
10:00
11:12 09.07.25
12:12 09.07.25
12:27 09.07.25
11:34 09.07.25
15:35 07.07.25
13:13 08.07.25
13:34 08.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03