ARM | RUS |

«Հրապարակ». Նոր խմորումներ ՔՊ-ում. ժամանակն է նրան «երկնքից վար իջեցնելու»

30.10.24 | 09:15

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախորդ շաբաթ գրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազը ՔՊ-ի «տանը կռիվ է գցել», իշխող ֆրակցիայի մի խումբ պատգամավորներ որոշել են անհետեւանք չթողնել այն փաստը, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի կազմակերպած հայտնի աղմկահարույց լսումների ժամանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին նստեցրել էին ԱԺ նախագահությունում: Ինքը` Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ նախագահի աթոռին նստած, նիստն էր վարում, կողքը տիկին Վարդապետյանն էր բազմել։ Հենց լսումների օրը մի խումբ պատգամավորներ ՔՊ-ի ներքին չաթում աղմուկ էին բարձրացրել, թե դատախազը մյուս ուժայինների հետ պետք է դահլիճում նստած լիներ, եւ անգամ Ալեն Սիմոնյանն էր Ժնեւից կապ հաստատել Անդրանիկ Քոչարյանի հետ եւ հանդիմանել, թե ինչու է Վարդապետյանին նախագահությունում նստեցրել։ Լսումներից անցել է 2 շաբաթ, սակայն ՔՊ-ում կրքերը չեն հանդարտվում: Մենք տեղեկացանք, որ նույն խումբը պատրաստվում է Քոչարյանի թեման բարձրացնել նաեւ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ խմբակցության նիստում, որը նախատեսված էր երկուշաբթի, սակայն հետաձգվեց, քանի որ նույն Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովում բյուջետային քննարկումները ձգվեցին մինչեւ ուշ երեկո։ Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորներից շատերի համոզմամբ՝ Անդրանիկ Քոչարյանն այդ օրը միտումնավոր է ձգել փակ նիստը, որ երեկոյան 19.00-ին նշանակված նիստը տապալվի, քանի որ նիստը պետք է տեղի ունենար այն դահլիճում, որտեղ բյուջետային քննարկումներն էին։ Հենց այս խումբն էլ մտադիր է բարձրացնել Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը: Մեզ պատմեցին, որ նույն օրը ՔՊ-ի նեղ «կռուգով» չաթերից մեկում պատգամավորները Քոչարյանի վարած բյուջետային նիստն են քննադատել, մասնավորապես՝ թե ինչու է արծարծում ավտոմեքենաներում մանկական նստելատեղերի պարտադիր առկայության արդեն մոռացված թեման, ինչու է «բոչկա գլորում» ՆԳՆ-ի վրա, որ այդ հարցը ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին տվել էր ՔՊ-ական Սոնա Ղազարյանը, եւ նա էլ պատասխանել էր, որ դա կարեւոր հարց է, եւ ինքն ինքնուրույն է թեման բարձրաձայնել։ Լրագրողների հետ զրույցում իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, սակայն, երեկ հերքեց այդ տեղեկությունները, թե Քոչարյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու հարց կա իրենց օրակարգում․ «Ես խմբակցության ղեկավարն եմ, երբ ասում եմ՝ նման օրակարգ չկա, դա համարվում է խմբակցության լեգիտիմ որոշումը»: Հիշեցնենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման համար խմբակցությունը պետք է ԱԺ որոշման նախագիծ ներկայացնի, որում նշված կլինեն նաեւ հիմքերը: Հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցն ԱԺ նիստում քննարկվելուց հետո դրվում է փակ-գաղտնի քվեարկության։ Որոշումն ընդունվում է գաղտնի, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Հայկ Կոնջորյանին հարցրինք, թե արդյոք ՔՊ-ում կա՞ն պատգամավորներ, որոնք հայտնի լսումներից հետո դժգոհություն են հայտնել տիկին դատախազի՝ ԱԺ նախագահությունում նստելու փաստից, եւ գուցե դա՞ է դառնալու Քոչարյանին պաշտոնանկ անելու հիմքը։ Կոնջորյանը չհերքեց դժգոհությունների փաստը։ «Այդ հարցերն արարողակարգային բնույթի հարցեր են, որոնք ես գիտեմ, որ կարգավորվում են «Արարողակարգի մասին» օրենքով։ Բայց քանի որ լսումները չէր կազմակերպել խմբակցությունը, թույլ տվեք ես այդ հարցին չպատասխանեմ, կարծում եմ՝ պարոն Քոչարյանը կպատասխանի։ Այո, դրանք արարողակարգային միջոցառում են՝ պետական շենքում կազմակերպված, եւ պետական արարողակարգի դրույթները նման դեպքերում պահպանվում են»,- ասաց նա։ ԱԺ երկարամյա աշխատակից, քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանին հարցրինք, թե արդյոք խորհրդարանական լսումներն արարողակարգայի՞ն միջոցառում են, որը սահմանում է, թե ով որտեղ պետք է նստի, ով երբ եւ որտեղից ելույթ ունենա եւ այլ հարցեր։ Սողոմոնյանը պատասխանեց. «Ոչ, երբեք չի եղել, որ լսումներին պրոտոկոլը գործ ունենա»: Նաեւ պարզաբանեց. «Լսումներն ԱԺ մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստի մի տեսակ են, մնացածը հանձնաժողովն է որոշում արարողակարգը։ Լսումները հրավիրողն է որոշում այդ հարցերը, նրա փոխարեն մեկ ուրիշը չի կարող որոշել»։ Կոնկրետ դատախազի դեպքը հիշատակեցինք՝ Անդրանիկ Քոչարյանն ունե՞ր իրավունք՝ Աննա Վարդապետյանին իր կողքը նստեցնելու։ «Կրկնում եմ՝ դա արարողակարգային չէ, եւ, ընդհանրապես, ամեն միջոցառում չէ, որ պետք է արարողակարգով ներկայացվի։ Հիմա ի՞նչ եք կարծում, երբ հանձնաժողովի նիստ է լինում, որտեղ զեկուցողներ են գալիս, հրավիրյալներ․ մեկը սեղանի մի ծայրում է նստում, մյուսը՝ մեկ այլ կողմում… Դրանք արարողակարգային քննարկման հարցեր չեն, ամեն մեկն ինքն է որոշում, բայց, իհարկե, որոշակի տրամաբանություն պետք է լինի։ Սրա մասին է խոսքը»: Արձագանքելով իր դեմ ծավալվող գործընթացի մասին հարցին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Աղբյուրը պետք է գտնել։ Տեղյակ չեմ, որ նման օրակարգ կա»։ Երկու հակադիր թեւերից որեւէ մեկում չգտնվող ՔՊ-ական պատգամավորներից մեկը՝ իր անունը չհրապարակելու պայմանով, մեզ ասաց՝ դեռ պարզ չէ, թե ուր է տանելու այս գործընթացը։ Հնարավոր է, որ ոչ թե պատգամավորների փոքր խումբ է Քոչարյանի դեմ դուրս եկել, այլ նրանց հետեւում թաքնված է վարչապետը, որը չի հանդուրժում, որ թիմում որեւէ մեկն ուժեղանում է, դիրքերն ամրապնդվում են, իսկ Անդրանիկ Քոչարյանը Գրիգոր Մինասյանի պաշտոնանկությունը կյանքի կոչելուց հետո բավականին ուժեղ դիրքերում է, գուցե ժամանակն է նրան «երկնքից վար իջեցնելու»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


BRICS-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 6-7-ը Ռիո դե Ժանեյրոյում

BRICS-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 6-7-ը Ռիո դե...

13:34

Պեսկովը պատմել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին

Պեսկովը պատմել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի...

13:23

Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, Ford Fusion-ը և Mazda-ն․ կա վիրավոր

Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, Ford Fusion-ը և Mazda-ն․ կա...

12:43

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների...

12:31

Մահացել է Ավետիք Իշխանյանը

Մահացել է Ավետիք Իշխանյանը

12:12

Ճանապարհներին իրականացվում է ուժեղացված ծառայություն (Տեսանյութ)

Ճանապարհներին իրականացվում է ուժեղացված ծառայություն...

17:03

Պայթյուն՝ Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցու հովվատանը․ հոգևորականը տեղափոխվել է հիվանդանոց

Պայթյուն՝ Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցու հովվատանը․ հոգևորականը տեղափոխվել է...

15:35

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

15:13

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Օլաֆ Շոլցի հանդիպումը

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Օլաֆ Շոլցի հանդիպումը

14:55

ՀԱՄԱՍ-ի երեք պատանդներ, ներառյալ ռուսաստանցի Տրուֆանովը, վերադարձել են Իսրայել

ՀԱՄԱՍ-ի երեք պատանդներ, ներառյալ ռուսաստանցի Տրուֆանովը, վերադարձել են...

14:04

ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի արտգործնախարարի հետ քննարկել է հակամարտությունը Հարավային Կովկասում

ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի արտգործնախարարի հետ քննարկել է հակամարտությունը Հարավային...

13:52

Քաղաքագետ. Ախոռը պետք է մաքրել

Քաղաքագետ. Ախոռը պետք է մաքրել

13:36

«Երևանը կարդում է»՝ փետրվարի 21-22-ին

«Երևանը կարդում է»՝ փետրվարի 21-22-ին

13:15

Խորենացու «Հայոց պատմությունը» չարամտորեն ծառայեցնում են իրենց շահերին. Բագրատ Սրբազան

Խորենացու «Հայոց պատմությունը» չարամտորեն ծառայեցնում են իրենց շահերին. Բագրատ...

12:43

ՊԵԿ-ը՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քվոտայի վերաբերյալ

ՊԵԿ-ը՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քվոտայի...

12:23

Երիտասարդությունը ոչ միայն հաճույքների ժամանակահատվածն է, այլ նաև հերոսությունների և սխրանքի. Բագրատ Սրբազանի կոչը

Երիտասարդությունը ոչ միայն հաճույքների ժամանակահատվածն է, այլ նաև հերոսությունների և սխրանքի....

12:09

Տեսնես ի՞նչ էին զգում իշխող ուժի վերնախավի ներկայացուցիչները, երբ ԱՄՆ փոխնախագահը խոսում էր ժողովրդավարությանը ոչ հարիր պրոցեսների մասին. Տիգրան Աբրահամյան

Տեսնես ի՞նչ էին զգում իշխող ուժի վերնախավի ներկայացուցիչները, երբ ԱՄՆ փոխնախագահը խոսում էր...

11:46

Մյունխենում ԱՄՆ փոխնախագահի սենսացիոն հայտարարությունը կեղծ ժողովրդավարներին էր վերաբերում, նաև «ժողովրդավարության բաստիոն»-ի մեր տնաբույծ պարագլխին. Չալաբյան

Մյունխենում ԱՄՆ փոխնախագահի սենսացիոն հայտարարությունը կեղծ ժողովրդավարներին էր վերաբերում, նաև...

11:23

ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում, Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է

ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում, Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք...

11:07

Ձյուն, մերկասառույց, մառախուղ․ իրավիճակը՝ ճանապարհներին

Ձյուն, մերկասառույց, մառախուղ․ իրավիճակը՝...

10:45

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». «Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տեղաշարժ չկա». հակակոռուպցիոն մարմնի զեկույց

«Ժողովուրդ». «Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տեղաշարժ չկա». հակակոռուպցիոն մարմնի...

09:56

«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում

«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է...

09:42

«Իրավունք». Ո՞ւմ համար էր «ավտոբուսը՝ ավտոբուսի հետեւից է գալիս» շոուն

«Իրավունք». Ո՞ւմ համար էր «ավտոբուսը՝ ավտոբուսի հետեւից է գալիս»...

09:28

«Հրապարակ». Անահիտ Ավանեսյանը փաթեթը ձեռքին կգնա ՔՊ-ականների մոտ

«Հրապարակ». Անահիտ Ավանեսյանը փաթեթը ձեռքին կգնա ՔՊ-ականների...

09:14

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են....

09:33

«Հրապարակ». Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները երկարաձգելու մասին

«Հրապարակ». Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները երկարաձգելու...

09:16

«Փաստ». Մի շարք ծառայությունների համար, որոնք ներկայումս անվճար են, պետական տուրք կգանձվի. նախագիծ

«Փաստ». Մի շարք ծառայությունների համար, որոնք ներկայումս անվճար են, պետական տուրք կգանձվի....

09:02

«Հրապարակ». ՔՊ-ում խմորումներ են. բուքմեյքերների հետ մտերիմ պատգամավորները խնդրել են «վետո» դնել

«Հրապարակ». ՔՊ-ում խմորումներ են. բուքմեյքերների հետ մտերիմ պատգամավորները խնդրել են «վետո»...

09:44

«Ժողովուրդ». Գյումրիում իշխանությունները իրար դեմ կհանեն «կրիմինալին», որ հաղթեն

«Ժողովուրդ». Գյումրիում իշխանությունները իրար դեմ կհանեն «կրիմինալին», որ...

09:27

«Ժողովուրդ». ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին և ՌԴ դեսպան Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ

«Ժողովուրդ». ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին և ՌԴ դեսպան Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան...

09:12

«Իրավունք». «Հլը ուր եք, սաղ գան չոքեն դուռս». Ի՞նչ է ասել Վարդան Ղուկասյանը մտերիմ շրջապատում

«Իրավունք». «Հլը ուր եք, սաղ գան չոքեն դուռս». Ի՞նչ է ասել Վարդան Ղուկասյանը մտերիմ...

09:01

«Փաստ». Փաշինյանը պատեպատ է նետվում

«Փաստ». Փաշինյանը պատեպատ է նետվում

09:58

«Փաստ». Ի՞նչ հարցում է կոնսենսուսի եկել աբխազահայերի մեծ մասը

«Փաստ». Ի՞նչ հարցում է կոնսենսուսի եկել աբխազահայերի մեծ...

09:46

«Ժողովուրդ». Եռաբլուրի հողերը վաճառել է Նիկոլ Փաշինյանի հովանավորյալը. մաս 2

«Ժողովուրդ». Եռաբլուրի հողերը վաճառել է Նիկոլ Փաշինյանի հովանավորյալը. մաս...

09:35

«Իրավունք». ՔՊ-ում իրավիճակն օր օրի սրվում է. ո՞ր պատգամավորներն են ցուգցվանգի մեջ

«Իրավունք». ՔՊ-ում իրավիճակն օր օրի սրվում է. ո՞ր պատգամավորներն են ցուգցվանգի...

09:28

«Հրապարակ». Կրճատել են աշխրհազորայինների գումարը

«Հրապարակ». Կրճատել են աշխրհազորայինների գումարը

09:13

«Հրապարակ». Հրդեհ՝ Ավշարում. Այրվել են նաեւ նախկին պատգամավորի կոնյակով տարաները

«Հրապարակ». Հրդեհ՝ Ավշարում. Այրվել են նաեւ նախկին պատգամավորի կոնյակով...

09:02

«Հրապարակ». Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է

«Հրապարակ». Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է

09:52

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը սերտաճում է կրիմինալի հետ

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը սերտաճում է կրիմինալի...

09:39

«Փաստ». Հռոմի ստատուտի վավերացումը՝ Փաշինյանի աշխարհաքաղաքական դիլետանտիզմ

«Փաստ». Հռոմի ստատուտի վավերացումը՝ Փաշինյանի աշխարհաքաղաքական...

09:26

«Հրապարակ». ԱՊՊԱ-ն էլի է թանկացել

«Հրապարակ». ԱՊՊԱ-ն էլի է թանկացել

09:14

«Ժողովուրդ». Իրականում ո՞վ է Եռաբլուրի հողերը վաճառել

«Ժողովուրդ». Իրականում ո՞վ է Եռաբլուրի հողերը վաճառել

09:02

«Փաստ». Արտոնություն կարտոֆիլի սերմացուի ներմուծման համար

«Փաստ». Արտոնություն կարտոֆիլի սերմացուի ներմուծման...

09:58

«Ժողովուրդ». 5 նախարարությունում առաջին փոխնախարար չկա. ՔՊ-ի սովը

«Ժողովուրդ». 5 նախարարությունում առաջին փոխնախարար չկա. ՔՊ-ի...

09:45

«Ժողովուրդ». Սպառնում են Հայ Առաքելական եկեղեցուն, բայց պետբյուջեի միջոցներով ԱՄՆ են մեկնում` կրոնական գագաթնաժողովի

«Ժողովուրդ». Սպառնում են Հայ Առաքելական եկեղեցուն, բայց պետբյուջեի միջոցներով ԱՄՆ են մեկնում`...

09:37

«Փաստ». Ո՞վ կհաղթի Աբխազիայի նախագահական ընտրություններում, ինչո՞ւ են ակտիվացել «ազգամիջյան» թեմաները

«Փաստ». Ո՞վ կհաղթի Աբխազիայի նախագահական ընտրություններում, ինչո՞ւ են ակտիվացել «ազգամիջյան»...

09:28

«Ժողովուրդ». Մեղադրյալները շարունակում են աշխատանքի գնալ

«Ժողովուրդ». Մեղադրյալները շարունակում են աշխատանքի...

09:16

«Փաստ». Ի՞նչ գործով են ձերբակալվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, և ի՞նչ է նախորդել ձերբակալություններին

«Փաստ». Ի՞նչ գործով են ձերբակալվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, և ի՞նչ է նախորդել...

09:02

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը «12 հոգով» ինքն իրեն գործուղել է Եվրոպա՝ պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը «12 հոգով» ինքն իրեն գործուղել է Եվրոպա՝ պետբյուջեի...

09:38

«Իրավունք». ՔՊ-ն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Փաշինյանն ակնարկը ցնցել է ՔՊ-ականներին

«Իրավունք». ՔՊ-ն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Փաշինյանն ակնարկը ցնցել է...

09:26

«Հրապարակ». Աթեիստին ինչո՞ւ է տարել կրոնական ժողովի

«Հրապարակ». Աթեիստին ինչո՞ւ է տարել կրոնական ժողովի

09:17

«Ժողովուրդ». Շինարարությունը նոր է ավարտվել, բայց դպրոցը ցանկանում են քանդել

«Ժողովուրդ». Շինարարությունը նոր է ավարտվել, բայց դպրոցը ցանկանում են...

09:02

«Իրավունք». «Փոխադրման միջոցի տոմսի գումարը չվճարելու տուգանքի չափը չպիտի գերազանցի 300 դրամը»

«Իրավունք». «Փոխադրման միջոցի տոմսի գումարը չվճարելու տուգանքի չափը չպիտի գերազանցի 300...

09:56

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի որդին կմիանա հորը

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի որդին կմիանա հորը

09:45

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն Կոմիտեի նախագահի ընտրության հարցը վերածվել է «տրագիկ կոմեդիայի»

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն Կոմիտեի նախագահի ընտրության հարցը վերածվել է «տրագիկ...

09:37

«Իրավունք». «Խորհուրդ կտամ գոտիները ձգել ու պատրաստվել»․ Աղազարյանը անակնկալներ խոստանում

«Իրավունք». «Խորհուրդ կտամ գոտիները ձգել ու պատրաստվել»․ Աղազարյանը անակնկալներ...

09:23

«Հրապարակ». Կոչում չունեցող 34-ամյա կինը՝ Քրեակատարողական ծառայության պետ

«Հրապարակ». Կոչում չունեցող 34-ամյա կինը՝ Քրեակատարողական ծառայության...

09:15

«Փաստ». Ինչո՞ւ է Էդմոն Մարուքյանը մեկնել ԱՄՆ

«Փաստ». Ինչո՞ւ է Էդմոն Մարուքյանը մեկնել ԱՄՆ

09:02

«Հրապարակ». Ի՞նչ պահանջ են ներկայացրել անհետ կորածների ծնողները

«Հրապարակ». Ի՞նչ պահանջ են ներկայացրել անհետ կորածների...

09:41

«Ժողովուրդ». 100 դրամի պահանջով փողոցում կլինեն «Մայր Հայաստանը», Հայկ Մարությանը և ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը

«Ժողովուրդ». 100 դրամի պահանջով փողոցում կլինեն «Մայր Հայաստանը», Հայկ Մարությանը և ԱԺ պատգամավոր...

09:32

«Հրապարակ». Իշխանության տեղը նեղ է

«Հրապարակ». Իշխանության տեղը նեղ է

09:19

«Հրապարակ». Ագրարայինում ընտրություն է. ԺՊ-ին ասվել է՝ խնդիր չունի

«Հրապարակ». Ագրարայինում ընտրություն է. ԺՊ-ին ասվել է՝ խնդիր...

09:02

«Ժողովուրդ». Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները կբոյկոտեն արտահերթ նիստը

«Ժողովուրդ». Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները կբոյկոտեն արտահերթ...

09:44

«Հրապարակ». Փրկության թուղթը սպասում է Էրդողանից

«Հրապարակ». Փրկության թուղթը սպասում է Էրդողանից

09:32

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը խայտառակեց Քննչական կոմիտեի նոր ղեկավարին. ծնողները վատացել են ԱԺ-ում

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը խայտառակեց Քննչական կոմիտեի նոր ղեկավարին. ծնողները վատացել են...

09:18

«Իրավունք». Անդոյի դիրքերը սասանվում են, «ալենականներինը»՝ ամրանում

«Իրավունք». Անդոյի դիրքերը սասանվում են, «ալենականներինը»՝...

09:01

«Հրապարակ». Անհետ կորածների ծնողներին լրագրողների օթյակում են նստեցնելու

«Հրապարակ». Անհետ կորածների ծնողներին լրագրողների օթյակում են...

09:55

«Ժողովուրդ». 450 խմ ջուր կորում է ճանապարհին. Փաշինյանի ջրի ծորակի հետքերով

«Ժողովուրդ». 450 խմ ջուր կորում է ճանապարհին. Փաշինյանի ջրի ծորակի...

09:44

«Փաստ». Իշխանությունները ևս սպասման «ռեժիմում» են. ի՞նչ ճակատագիր կունենան ՀՀ արևմտյան «դրամաշնորհային» շրջանակները

«Փաստ». Իշխանությունները ևս սպասման «ռեժիմում» են. ի՞նչ ճակատագիր կունենան ՀՀ արևմտյան...

09:32

«Ժողովուրդ». «Ես եղել եմ և կմնամ ՀՀ քաղաքացի, հանգի՛ստ եղեք». Գևորգ Կոստանյան

«Ժողովուրդ». «Ես եղել եմ և կմնամ ՀՀ քաղաքացի, հանգի՛ստ եղեք». Գևորգ...

09:15