ARM | RUS |

Ամփոփվել է «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնը

30.10.24 | 15:16

Երևանում հոկտեմբերի 20-26-ն անիմացիոն շունչ էր տիրում։ Ոլորտի առաջատար մասնագետներ, լեգենդար ռեժիսորներ, 4-օրյա կրթական ծրագրեր, նոր հնարավորություններ, հաղթանակներ, և, իհարկե, ֆիլմաշատ երեկոներ․ արդեն 16-րդ անգամ «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը Հայաստան բերեց անիմացիոն լավագույն փորձը՝ ևս մեկ վստահ քայլ անելով դեպի հայկական անիմացիոն արվեստի «երիտասարդացումն» ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում։

Հոկտեմբերի 26-ին Կինոյի տան մեծ դահլիճում տեղի ունեցավ «ՌեԱ» 16-րդ միջազգային փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը և կրկին մեկ հարկի տակ միավորեց անիմացիոն ոլորտի սիրահարներին, լավագույն մասնագետներին, կինոգործիչներին, երիտասարդ ստեղծագործողներին և ֆիլմասերներին։ Երեկոն լի էր անակնկալներով, քանի որ 6-օրյա բուռն աշխատանքներից հետո հայտնի դարձան բոլոր մրցանակակիրները։

Միջոցառմանը հնչեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը, որը փոխանցեց նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:

«Հայաստանում անցկացվող կինոփառատոնները դարձել են մեր մշակութային կյանքի կարևոր և անբաժանելի մասը։ Այսօր բոլորիս միավորել է «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, որն իրավամբ կարելի է համարել տարածաշրջանի ամենամեծ անիմացիոն իրադարձությունը։ Իր ստեղծման օրվանից փառատոնը նպատակաուղղված գործունեություն է ծավալել Հայաստանում անիմացիոն կինոարվեստը զարգացնելու և միջազգային հարթակներում հայկական անիմացիան ներկայանալի դարձնելու նպատակով»,- հնչել է նախարարի ուղերձում:

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը․

«ԵՄ հայաստանյան պատվիրակությունն ուրախ էր Փառատոնի աջակիցներից մեկը լինել՝ օգնելով ապահովել ԵՄ անդամ երկրներից տարբեր փորձագետների ներկայությունը, ինչպես նաև աջակցել Փառատոնի շրջանակում իրականացվող տարբեր միջոցառումներին։ Տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ նմանատիպ միջոցառումները խթանում են մարդկանց միջև կապերն ու փորձի փոխանակումը։ ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները մշակութային ոլորտում զգալիորեն աճել են։ ԵՄ-ն հավատարիմ է մնում Հայաստանի մշակութային հատվածին աջակցելու իր հանձնառությանը՝ խթանելով երկխոսությունը, համագործակցությունը և նախաձեռնությունները, որոնք նոր հնարավորություններ են ընձեռում Հայաստանի տաղանդների և ստեղծարարության զարգացմանը»- նշում է Վասիլիս Մարագոսը։

«ՌեԱ» փառատոնն այս տարի էլ ավելի բազմաբնույթ ծրագրերով էր հագեցած։ Փառատոնի շրջանակում ցուցադրվել են 250-ից ավելի ֆիլմեր, որոնց թվում էին այնպիսիք, ինչպիսիք ցուցադրվել են Կաննի, Սան Սեբաստիանի, Անսիի և Բեռլինի հայտնի անիմացիոն կինոփառատոններում, և Հայաստան էին եկել 30-ից ավելի մասնագետներ՝ Եվրոպայից և ԱՄՆ-ից՝ կիսվելու իրենց փորձով, գիտելիքներով և գնահատելու հայ անիմատորների և երիտասարդ ստեղծագործողների տաղանդը։

«Տարիներ շարունակ մենք աշխատել ենք այն ուղղությամբ, որ անիմացիոն ֆիլմերն այսքան պահանջված դառնան։ Այս տարի մենք ունեցանք այն պատկերը, երբ մարդիկ հերթ էին կանգնում և պայքարում ֆիլմերը դիտելու համար։ Սա մեր բոլորի հաջողությունն է, քանի որ մենք շարունակում ենք ապացուցել, որ անիմացիոն ոլորտը Հայաստանում իրապես զարգացում է ապրում։ Իսկ մենք հպարտորեն և պատվով շարունակում ենք մեր նախնիների՝ Լև Ատամանովի, Վալենտին Պոդմոգովոի, Ռոբ Սահակյանցի և մյուս բոլոր մեծերի արժեքավոր և մնայուն գործը»-նշում է Փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին։

Արդեն երկրորդ տարին անընդմեջ Փառատոնի շրջանակում իրականացվեց նաև ReA Comics Art ծրագիրը։ Ծրագրի մեկնարկն ազդարարվեց հոկտեմբերի 23-ին՝ Նկարիչների միությունում՝ ցուցահանդեսի բացման արարողությամբ, որտեղ տեղի ունեցավ գերմանացի պատկերապատող արտիստ Ռայնհարդ Կլայստի` Փառատոնի շրջանակում թարգմանված «Բռնցքամարտիկը. Հերցկո Հաֆթի իրական պատմությունը» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև ֆրանսիացի պատկերապատող արտիստ Օրելի «Արմինեի երեք կյանքերը» կոմիքսի հայերեն տարբերակի երևանյան շնորհանդեսը։

Մինչև հոկտեմբերի 27-ը Նկարիչների միությունում ցուցադրված էին նաև Մարան Հրաչյանի «Պատրիկ Դեվաերե», Ֆերմին Սոլիսի «Բունուել», Շամիրամ Խաչատրյանի «Բանչե» պատկերապատումները։ Իսկ երկրորդ հարկում ցուցադրված էր նաև «Սասունցի Դավիթ» պատկերապատումը, որը Rea Comics Art պատկերապատման մրցույթի նախորդ տարվա հաղթող նախագիծն է։

Կոմիքսների ցուցադրությունից զատ ReA Comics Art ծրագիրը ներառում էր նաև գրքի ստորագրման արարողությունը և «Ազգային պատկերապատման նախագծերի մրցույթը», որի հաղթողները ևս հայտնի դարձան երեկոյի ընթացքում։ Այս տարի ներկայացված 25 նախագծերից ընտրվել էր 14-ը։ Ժյուրիի կազմում էին Ռայնհարդ Կլայստը, Օրելը, Մարան Հրաչյանը և Շամիրամ Խաչատրյանը։

«Ազգային պատկերապատման նախագծերի մրցույթ»-ի 1-ին տեղի օժանդակություն-մրցանակը ստացավ Ելենա Ներսեսյանի «Մխիթարանք» պատկերապատումը (մրցանակը՝ 800 հազար ՀՀ դրամ)։ 2-րդ տեղի օժանդակություն-մրցանակը ստացավ Միլենա Ադամյանի «Արձագանքներ» պատկերապատումը (մրցանակը՝ 600 հազար ՀՀ դրամ), իսկ 3-րդ տեղում «Մթնշաղի երազները» պատկերապատումն էր, հեղինակ՝ Լյուսի Դուրասովա (մրցանակը՝ 400 հազար ՀՀ դրամ)։

Փառատոնի մյուս կարևոր բաղադրիչն է MarAni անիմացիոն շուկան, որը բաղկացած է ֆորումից, աշխատարաններից ու վարպետաց դասերից, և CoReAct համարտադրության հարթակից։ Վերջինս այս տարի հյուրընկալել էր 17 հայաստանյան նախագիծ։ CoReAct հարթակը բացառիկ հնարավորություն է ոլորտի հայ ստեղծագործողների համար՝ միջազգային պրոդյուսերներին ներկայացնելու իրենց ծրագրերը։ Համարտադրության հարթակի ժյուրիի անդամներն էին Խոսե Լուիս Ֆարիասը՝ Իսպանիայից, Լյուսիլ Կանոն, Դիանա Հենտուլեսկուն, Վերոնիկ Էնկռենազը և Ֆրեդերիկ Վինելը՝ Ֆրանսիայից։

CoReAct հարթակի «Ժյուրիի հատուկ հիշատակում» անվանակարգում հաղթող ճանաչվեց "Այծեմնիկ" նախագիծը (Ռեժիսոր/պրոդյուսեր` Էլինա Երկատյան):

1-ին տեղի մրցանակը շնորհվեց «Տատիկն ու ստվերը» նախագծին, ռեժիսոր/պրոդյուսեր՝ Լիանա Գևորգյան և Seagull Production (մրցանակը՝ 1 միլիոն ՀՀ դրամ)։ 2-րդ տեղում «Իմ ընկեր աղմուկը» նախագիծն էր, ռեժիսոր՝ Հասմիկ Սիմոնյան, պրոդյուսեր Սուսաննա Խաչատրյան (մրցանակը՝ 600 հազար ՀՀ դրամ), իսկ 3-րդ տեղում՝ «Քուլ Դաուն» նախագիծն է, ռեժիսոր/պրոդյուսեր՝ Հայկ Կարապետյան և Zrah Studio (մրցանակը՝ 400 հազար ՀՀ դրամ)։

Հաղթող նախագծերի հեղինակներին սպասվում էր անակնկալ՝ AETIS Մտավոր սեփականության պաշտպանության էկոհամակարգի կողմից։ Հավաստագրերի շնորհիվ հաղթողները հնարավորություն ստացան պաշտպանելու իրենց հեղինակային իրավունքները։

Եվս մեկ անակնկալ՝ արդեն 4 հաղթող նախագծերի համար նախատեսել էր նաև ժյուրիի անդամներից Վերոնիկ Էնկռենազը, ով Անսի միջազգային անիմացիոն ֆիլմերի ավագ խորհրդատու, պրոդյուսեր և MIFA Միջազգային անիմացիոն ֆիլմերի շուկայի նախկին ղեկավարն է։ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղի մրցանակակիրները, ինչպես նաև «Ժյուրիի հատուկ հիշատակում» անվանակարգում հաղթող նախագծի հեղինակը MIFA 2025-ի մասնակցության անվճար հավատարմագրում ստացան։

«ՌեԱ» փառատոնում այս տարի ընդգրկված էին 48 ավարտական, 59 կարճամետրաժ և 8 լիամետրաժ մրցութային ֆիլմեր։

Ավարտական ֆիլմերի անվանակարգում Հատուկ հիշատակման արժանացավ Էրիկա Տոտորոյի (ԱՄՆ) «Հանելուկ»-ը, իսկ «Լավագույն ավարտական ֆիլմ» ճանաչվեց «8-րդ օրը»։ Հեղինակներ՝ Ագաթ Սինիշալ, Ալիսիա Մասսե, Էլիզ Դեբրույն, Ֆլավի Կարի, Տիո Դյուոտուա (Ֆրանսիա)։ Ժյուրիի կազմում էին Կառոլինա Լոպեզը՝ Իսպանիայից, Աարոն Բլեյզը՝ ԱՄՆ-ից և Սառա Նալբանդյանը՝ Հայաստանից

Կարճամետրաժ ֆիլմերի 1-ին տեղի մրցանակը ստացավ Florence Miailhe-ի (Ֆրանսիա) «Թիթեռը, իսկ Ժյուրիի հատուկ հիշատակմանն է արժանացել Լուկաս Մալբրունի (Ֆրանսիա) «Մարգարետե 89»-ը։ Ժյուրիի անդամներն էին՝ Ժորժ Շվիցգեբելը՝ Շվեյցարիայից, Փրիթ Թենդերը՝ Էստոնիայից, Դիանա Մարտիրոսյանը և Տիգրան Առաքելյանը՝ Հայաստանից, Էլոդի Դերմաժը՝ Շվեյցարիայից։

«Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Ադամ Էլիոթի «Խխունջի հուշերը» ֆիլմը, իսկ «Ժյուրիի հատուկ հիշատակում» անվանակարգում ճանաչվեց Իզաբել Էրգերայի «Սուլթանուհու երազը»:

Լիամետրաժ անիմացիոն ֆիլմի լավագույն գեղարվեստական կոնցեպտի համար «Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակի» արժանացավ Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմը։

Լիամետրաժ ֆիլմերի ժյուրիի կազմում էին Քըրք Ուայզը՝ ԱՄՆ-ից, Կիմ Կյոկըլերը՝ Բելգիայից, Օրելը՝ Ֆրանսիայից, Սեպիդե Ֆարսին՝ Իրանից և Նարեկ Մարգարյանը՝ Հայաստանից։

Միջոցառման ավարտին Փառատոնի հիմնադիր-տնօերն Վրեժ Քասունին Ռոբ Սահակյանցի անվան մրցանակ շնորհեց Դիսնեյի ներկայացուցիչ, լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի աշխարհում ամենաազդեցիկ ռեժիսորներից Քըրք Ուայզին, ով աշխատել է այնպիսի լեգենդար ֆիլմերի վրա, ինչպիսիք են «Գեղեցկուհին և հրեշը», «Փարիզի Աստվածամոր տաճարի կուզիկը» «Ատլանտիս․ կորսված կայսրությունը»։ Ռեժիսորը Փառատոնի շրջանակում հանդես էր եկել իր վարպետությանդասով։

«Ինձ համար պատիվ էր ներկա լինել «ՌեԱ» փառատոնին և միջազգային անիմացիոն այս համայնքի մի մասը դառնալ։ Սա միջազգային անիմացիոն կինոփառատոնի մասնակցության իմ առաջին փորձառությունն է, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այստեղ իմ ընկերներին, ժյուրիի անդամներին և բոլորին, ովքեր Փառատոնի մասն են կազմել»- նշում է Քըրք Ուայզը։

«Կյանքը պատկեր է․ կենդանացրու այն»․ հենց այս կարգախոսով էլ, ինչպես նախորդ 15 տարիներին, այս տարի ևս, Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը ազդարարեց հաջորդ՝ «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 17-րդ փառատոնի մեկնարկը։ 2025-ին Փառատոնը կվերադառնա նորովի, նոր անակնկալներով և նոր մասշտաբներով։

«ՌեԱ» փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, իսկ գլխավոր աջակիցը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Փառատոնին աջակցում են նաև «Հայաստան» համահայկական» հիմնադրամը, «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Փարիզի ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Հայաստանում Իսպանիայի թագավորության ներկայացուցչությունը, Երևանում Գյոթե ինստիտուտը, Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը։



Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու տողերով. Խաչիկ Գալստյան

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու տողերով. Խաչիկ...

19:02

Պատանի հրաձիգները Երևան են վերադարձել ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով

Պատանի հրաձիգները Երևան են վերադարձել ոսկե, արծաթե և բրոնզե...

18:44

Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր կյանքը. քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունը

Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր...

18:27

Գերիների և անհետ կորածների հարցը պետությունը պետք է դարձնի առաջնային օրակարգ, պատվի հարց. Աբրահամյան

Գերիների և անհետ կորածների հարցը պետությունը պետք է դարձնի առաջնային օրակարգ, պատվի հարց....

18:03

Հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի կեղծման ահազանգ է ստացվել

Հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի կեղծման ահազանգ է...

17:43

363 մլրդ դրամի ստվերային շրջանառություն ենք բացահայտել. ՊԵԿ նախագահ

363 մլրդ դրամի ստվերային շրջանառություն ենք բացահայտել. ՊԵԿ...

17:19

Բաքվում ձերբակալվածների մասին, անշուշտ, խոսք կլինի. Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին, անշուշտ, խոսք կլինի....

17:05

Մոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր. Գալուզին

Մոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր....

11:53

Վերկուսակցական «Նոյյան տապան»․ Ծառուկյանը ներկայացնում է իր քաղաքական ձևաչափը

Վերկուսակցական «Նոյյան տապան»․ Ծառուկյանը ներկայացնում է իր քաղաքական...

11:35

Գլխավոր դատախազությունը պահանջում է Իշխան Սաղաթելյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Գլխավոր դատախազությունը պահանջում է Իշխան Սաղաթելյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական...

11:17

Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի, Մեղրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի, Մեղրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է...

10:47

16-ամյա աղջիկը ցանկացել է հղիությունն ընդհատել․ իր կամքին հակառակ սեռական հարաբերության հետևանք է

16-ամյա աղջիկը ցանկացել է հղիությունն ընդհատել․ իր կամքին հակառակ սեռական հարաբերության հետևանք...

10:25

Ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

Ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

10:08

11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար․ Վենս

11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար․...

20:13

Մեծ կարևորություն ունի Գյումրի-Կարս երկաթուղու բացումը. Նիկոլ Փաշինյան

Մեծ կարևորություն ունի Գյումրի-Կարս երկաթուղու բացումը. Նիկոլ...

20:07

Սիրով ընդունել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին. Փաշինյան

Սիրով ընդունել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության...

20:03

Փաշինյանն ու Վենսը Միջուկային էներգիայի՝ խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Փաշինյանն ու Վենսը Միջուկային էներգիայի՝ խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ համաձայնագիր են...

20:01

Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց

Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոց տնային կալանքը...

19:19

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը. ԿԸՀ

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը....

19:03

Տիրադավները պահանջում են, որ Վեհափառ Հայրապետը գնա Ազգային ժողով, եթե ոչ՝ ՔՊ-ին կոչ են անում զբաղվել դատաիրավական գործընթացի մեկնարկով

Տիրադավները պահանջում են, որ Վեհափառ Հայրապետը գնա Ազգային ժողով, եթե ոչ՝ ՔՊ-ին կոչ են անում...

14:08

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47