Ռուսաստանը զարմացած է Ուկրաինայում միջնորդական ծառայություններ մատուցելու Թուրքիայի պատրաստակամությամբ, այն դեպքում երբ վերջինս շարունակում է Կիևի հետ համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում։ Այս մասին թուրքական Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է, որ Թուրքիան շարունակում է Ուկրաինային զենք մատակարարել, որը հետագայում օգտագործվում է ռուսական զորքերի և խաղաղ բնակիչների վրա գրոհելու համար։ Անկարայի այս դիրքորոշումը, Լավրովի խոսքով, տարակուսանք է առաջացնում ռուսական կողմում։ Այնուամենայնիվ, նախարարն ընդգծել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Անկարայի ջանքերը՝ աջակցելու ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ հենց Թուրքիան է հարթակ տրամադրել Ուկրաինայի իշխանությունների հետ 2022 թվականի գարնանը խորհրդակցությունների համար։ Լավրովը նաև հավելել է, որ Թուրքիայի կողմից հաջող միջնորդության իրագործման հնարավորությունները մնում են ցածր՝ Ուկրաինայում խաղաղության համար Արևմուտքի և Կիևի ծրագրերի բացակայության պատճառով։ «Այս տարվա հունիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից առաջադրված խաղաղության նախաձեռնությանը Կիևի պատասխանը եղավ Կուրսկի շրջան Ուկրաինայի զինված ուժերի ներխուժմամբ և սահմանամերձ այլ շրջանների թիրախների վրա օդային հարձակմամբ։ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները լիարժեք աջակցություն են ցուցաբերում Կիևին և քննարկում են արևմտյան հեռահար հրթիռների կիրառման հնարավորությունը Ռուսաստանի խորքերը հարվածելու համար»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ նշելով, որ նման պայմաններում Թուրքիայի հաջողության շանսերը մնում են ցածր։
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02