Միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանի գնահատմամբ` վերջին օրերին Թրամփի կողմից «Արցախ» անվան կիրառումը, «էթնիկ զտումներ» տերմինի կիրառումը, Արամ կաթողիկոսի հետ շփումը ուղիղ հակասության մեջ են Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումների հետ:
Նա վստահ է` Երևանում այս ամենին նյարդայնացած են հետևում: «Իհարկե, այստեղ անթույլատրելի է հաշվի չառնել նախընտրական գործոնը, սակայն այսօր Թրամփն իր իսկ ձեռքով նախանշում է իր հնարավոր արտաքին քաղաքականությունը, որի վրա, ըստ ձևավորված միջավայրի, մենք կարող ենք ազդեցություն ունենալ: Մենք ասելով` ի նկատի ունեմ առաջին հերթին հենց հայկական համայնքը, եկեղեցին, հայկական լոբբին, հայերի բարեկամ քաղաքական գործիչներն ու կազմակերպությունները: Ի թիվս անծայրածիր սխալների` մեկ այլ սխալ, որ Հայաստանի իշխանություններն ու անձամբ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն արել են, դա հանրապետականների հետ ադեկվատ հարաբերություններ կառուցելուց ամեն գնով խուսափելն է եղել: Ընդ որում, բացարձակ կարևոր չէ Թրամփը կհաղթի, թե՝ ոչ: Վերջիվերջո, 2 օրից նաև Կոնգրեսի ընտրություններ են, որտեղ հանրապետականների հնարավոր հաղթանակը լուրջ ազդեցություն է ունենալու ամերիկյան քաղաքական օրակարգի վրա: Ինձ համար միևնույնն է, թե ով է հաղթելու նոյեմբերի 5-ին, վստահ եմ` ցանկացած նախագահի հետ աշխատելու հորիզոններ են բացվելու: Այս ամենն ինձ հետաքրքրում է բացառապես մասնագիտական հարթության վրա: Կարծում եմ նաև, որ Հայաստանի իշխանության և Հայաստանի պետական/ազգային շահերն իրարից էապես տարբերվող երևույթներ են և, որպես այս ամենի հետևանք, ամերիկյան ցանկացած իշխանության հետ այլընտրանքային աշխատանք տանելու անհրաժեշտություն լինելու է»,- Facebook-ում գրել է Սարգսյանը:
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03