Արցախյան երրորդ պատերազմի ավարտից 4 տարի անց զոհված զինծառայողների հարազատները հարգանքի տուրք են մատուցում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Լրագրողների հետ զրույցում 44-օրյա պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին զոհված Հարութ Պետրոսյանի մայրն ասաց. «Մինուճար որդիս նոյեմբերի 9-ին զանգեց, ուրախ-ուրախ ասաց, որ կռիվը վերջացել է, մեկ ժամ անց լսեցինք, որ զոհվել է Բայրաթքարի հարվածից։ Արդեն չորս տարի ես էլ եմ մեռած որդուս հետ»։
Զոհված զինծառայողի մայրը վստահ է՝ «եթե Նիկոլ Փաշինյանն ուզեր, կկանգնեցներ պատերազմը». «Ինքը չի ուզել։ Պատասխանատու է 100 տոկոսվ։ Ինքը և դավաճան է, և հողեր է հանձնում, և ուրախանում է, որ մեր երեխաները զոհվում են, որովհետև ինքն Ալիևի հետ... չգիտեմ ինչն է կապակցում»։
Նա նշեց, որ թույլ չի տա Նիկոլ Փաշինյանը մոտենա իր որդու շիրիմին։
Տիկինը չի հավատում, որ խաղաղություն կհաստատվի Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Նա նշեց, որ իրենց ստիպողաբար են Արցախից հանել. «Թեև 9 ամիս շրջափակում էին, սոված-ծարավ էինք, բայց ոչ մեկս չէր ուզում դուրս գալ։ Ավտոբուսներ տրամադրեցին, բարձրախոսով հայտարարեցին՝ շուտ դուրս եկեք, թուրքերը մտել են քաղաք, գալիս են կոտորեն։ Միտումնավոր է եղել ամեն ինչ»։
Նա նաև համոզված է, որ Ստեփանակերտի մոտ բենզինի պահեստի պայթյունը նույնպես դիտավորություն էր։
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02