Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակն անակնկալ էր շատերի համար: Ուստի` մեծ թվով ամերիկացիներ, որոնք չեն ցանկանում էքսցենտրիկ միլիարդատիրոջը տեսնել երկրի ղեկավարի պաշտոնում, տարբեր քաղաքներում դուրս են եկել փողոցներ` հրաժարվելով ընդունել Թրամփի հաղթանակը:
Ինչպես հայտնում է CNN-ը, մասնավորապես` Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում ոստիկանությունը հրապարակայնորեն հայտարարել է, որ ցույցերը վերաճել են անկարգությունների:
Ոստիկանության թվիթերյան էջում արված գրառման մեջ նշվում է, որ ցուցարարները սկսել են կարգազանց ու վտանգավոր վարք դրսևորել: Ոստկանությունը նաև հավելել է, որ ցուցարարներն արդեն նախազգուշացվել են:
Իրավապահների փոխանցմամբ`անկարգությունների ժամանակ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր են նետել, վնասել են կայանված մեքենաները:
Աղբյուրը հավելում է, որ Թրամփի հաղթանակի դեմ բողոքի ակցիաները շարունակվում են Ֆիլադելֆիայում, Դենվերում, Մինեապոլիսում, Օքլենդում և Կալիֆորնիայում. ցույցերը կրում են խաղաղ բնույթ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն անարդար է անվանել նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցերը:
«Անցկացվել են շատ բաց և հաջող նախագահական ընտրություններ: Այժմ պրոֆեսիոնալ ցուցարարները, որոնց հրահրում են ԶԼՄ-ները, դուրս են գալիս բողոքի ցույցերի: Շատ անարդար է»,- գրել է Թրամփը Twitter-ում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրություններում. նա ստացել է ընտրական կոլեգիայի անդամների 276-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։
Նրա երդմնակալությունը տեղի է ունենալու 2017 թվականի հունվարի 20-ին:



14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02