Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 13-ին հաստատել է մի խումբ անձանց կողմից 2024 թվականի հունիսի 12-ին Երևան քաղաքում կատարված սպանությունը կազմակերպած և ղեկավարած անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան: Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 12-ին ահազանգ էր ստացվել Երևան քաղաքում հնչած կրակոցների վերաբերյալ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ նույն օրը՝ ժամը 23:13-ի սահմաններում, Երևան քաղաքի Շինարարների փողոցի 25 շենքի մոտ հրազենից կրակել են Բ.Ս.-ի և Ս.Գ.-ի ուղղությամբ: Բժշկական կենտրոն տեղափոխված Ս.Գ.-ն, գիտակցության չգալով, մահացել էր: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Ռ.Ս.-ի և Ա.Կ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելը կազմակերպելն ու ղեկավարելը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, կրելը), իսկ Սր.Գ.-ի և Հ.Ս.-ի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով: 2024 թվականի հուլիսի 28-ին Ռ.Ս.-ն և Ա.Կ.-ն ձերբակալվել են, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը: Մեղադրյալներ Սր.Գ.-ի և Հ.Ս.-ի նկատմամբ հայտարարված է հետախուզում: 2024 թվականի նոյեմբերի 4-ին քրեական վարույթից մեղադրյալներ Ռ.Ս.-ի և Ա.Կ.-ի վերաբերյալ մասն անջատվել է: Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 13-ին հաստատել է Ռ.Ս.-ի և Ա.Կ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:
21:48
20:31
20:03
19:22
19:11
18:22
18:03
16:09
15:59
15:57
15:09
14:24
14:04
12:16
11:48
11:37
11:22
11:09
10:47
10:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03