Հունաստանը «Մինոտակիս-24» անվամբ զորավարժություններ է անցկացրել Թուրքիայի հետ առանցքային սահմանային կետի՝ Եվրոս գետի մոտ։ Ռազմական հմտությունների և զինտեխնիկայի ուսումնասիրությն վրա կենտրոնացած այս զորավարժությանը հետևել է նաև Հունաստանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ստավրոս Պապաստատոպուլոսը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ դասընթացների և զորավարժությունների շրջանակներում մասնակիցները խորը տեղեկատվություն են ստացել տարբեր զինատեսակների և տեխնիկայի վերաբերյալ։ Զորավարժության նպատակներից մեկն էլ տարածաշրջանային անվտանգությանն ուղղված համագործակցության զարգացումն է։ Զուգահեռաբար, Արևմտյան Թրակիայի Քսանթի քաղաքում ընթանում է «Օլիմպիական համագործակցություն-24» միջազգային զորավարժությունը։ Հունաստանի կողմից անցկացվող այս զորավարժություններին մասնակցում են ութ երկրների զինվորականներ՝ նունպես շեշտը դնելով տարածաշրջանային համագործակցության և համատեղ պաշտպանական կարողությունների վրա: Այս միջազգային զորավարժությունները, որոնք տեղի են ունենում Քսանթիի Քայալար գյուղում, սկսվել են 2024 թվականի նոյեմբերի 9-ին և նախատեսված են մինչև նոյեմբերի 22-ը: Մասնակից երկրների թվում են Ալբանիան, Հայաստանը, Ավստրիան, Բուլղարիան, Ֆրանսիան, Վրաստանը, Հորդանանը և Հունաստանը:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02