Դոնալդ Թրամփի պաշտպանության նախարարի թեկնածու Փիտ Հեգսեթը ներգրավված է եղել ենթադրյալ սեքսուալ բռնության ոստիկանական հետաքննությունում 2017թ., տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով Կալիֆոռնիայի նահանգի իշխանություններին։ Մոնթերեյի քաղաքային կառավարության (Կալիֆոռնիայի նահանգ) մամուլի քարտուղարի հայտարարությունում նշվել է, որ ոստիկանական վարչությունը հետաքննել է «ենթադրյալ սեքսուալ բռնությունը» Հեգսեթի մասնակցությամբ։ Ըստ հայտարարության՝ հարձակումը կատարվել է 2017թ. հոկտեմբերի 8-ի վաղ առավոտյան Hyatt Regency Monterey Hotel and Spa հյուրանոցում, եւ այդ մասին հայտնի է դարձել չորս օր անց։ Facebook-ում տեղադրված լուսանկարների եւ միջոցառումների համաձայն՝ Հեգսեթը ելույթ է ունեցել հանրապետական կանանց կալիֆոռնիական դաշնության կոնֆերանսում, հյուրանոցում, այն ժամանակ, երբ տեղի է ունեցել ենթադրյալ հարձակումը։ Հայտարարությունում կոնկրետ Հեգսեթը չի նշված որպես ենթադրյալ հարձակվող, բայց ասվում է, որ նա մասնակցել է հետաքննությանը եւ որ զոհի տարիքն ու անունը չեն հրապարակվում։ Զենք չի եղել, բայց եղել են մարմնական վնասվածքներ «ազդրի շրջանում»։ Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ չեն հրապարակի ոստիկանության լրիվ հաշվետվությունը՝ վկայակոչելով նահանգի հանրային արխիվների մասին օրենքը։ Փաստաբան Թիմոթի Պարլատորեն ներկայացնում է Հեգսեթի շահերը, նա CNN հեռուստաալիքին ասել է, որ հայտարարությունը հաստատում է, որ «չնայած հայտարարություն արվել է, այն լիովին հետաքննվել է եւ ոչ մի մեղադրանք չի ներկայացվել»։ Թրամփի հաղորդակցությունների գծով տնօրեն Սթիվեն Չունգը, նրա առաջադրած թեկնածուներին նկարագրելով որպես «բարձրակարգ եւ չափազանց որակյալ» մարդիկ, նույնպես հանդես է եկել Հեգսեթի պաշտպանությամբ CNN-ի համար արված հայտարարությունում։ «Միստր Հեգսեթը հերքում է բոլոր մեղադրանքները, եւ ոչ մի մեղադրանք չի ներկայացվել։ Մենք անհամբերությամբ սպասում ենք նրա հաստատմանը Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնում, որպեսզի նա կարողանա ամենասկզբից սկսել Ամերիկայի անվտանգության եւ մեծության վերականգնման աշխատանքը»,- ասել է Չունգը։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02