ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բանակցություններ է վարել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ։ Պերուում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) ղեկավարների 31-րդ ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ուկրաինայի և Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը: «Նախագահ Բայդենը դատապարտել է Ռուսաստանում հազարավոր հյուսիսկորեական զինծառայողների տեղակայումը, որը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական պատերազմի վտանգավոր ընդլայնում է և լուրջ հետևանքներ ունի ինչպես եվրոպական, այնպես էլ հնդխաղաղօվկիանոսյան խաղաղության և անվտանգության համար։ Նա խորը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերական բազային ՉԺՀ-ի շարունակական աջակցության կապակցությամբ», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ: Բայդենը նաև ընդգծել է Միացյալ Նահանգների հավատարմությունը միջազգային իրավունքին, Հարավչինական և Արևելաչինական ծովերում նավագնացության, օդագնացության ազատությանը, խաղաղությանը և կայունությանը, նշում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Թայվանի վերաբերյալ Նախագահ Բայդենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների «մեկ Չինաստանի» քաղաքականությունը մնում է անփոփոխ և հիմնված է Թայվանի հետ հարաբերությունների մասին օրենքի, երեք համատեղ կոմյունիկեի և վեց երաշխիքի վրա։ Նա կրկնել է, որ Միացյալ Նահանգները դեմ է ստատուս-քվոյի ցանկացած միակողմանի փոփոխությանը և որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ կողմերի միջև տարաձայնությունները կլուծվեն խաղաղ միջոցներով, և որ աշխարհը շահագրգռված է Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության մեջ: Նա կոչ է արել դադարեցնել Թայվանի շուրջ ՉԺՀ-ի ապակայունացնող ռազմական ակտիվությունը»,- ասվում է հաղորդման մեջ: Ինչպես հաղորդում է չինական «Սինհուա» պետական գործակալությունը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահն իր հերթին նշել է, որ «երբ Չինաստանը և Միացյալ Նահանգները միմյանց վերաբերվեն գործընկերոջ և բարեկամի նման, սկսեն շփման կետեր փնտրել՝ մի կողմ դնելով տարաձայնությունները և օգնեն միմյանց. հաջողության հասնելու, նրանց հարաբերությունները զգալի առաջընթացի կհասնեն»։ Բայց եթե Չինաստանը և Միացյալ Նահանգները միմյանց ընկալեն որպես մրցակիցներ կամ հակառակորդներ, կատաղի մրցակցություն վարեն և փորձեն վնասել միմյանց, դա կփչացնի երկկողմ հարաբերությունները կամ նույնիսկ հետ կտանի դրանք, հավելել է Չինաստանի նախագահը։ Նա ընդգծել է, որ Չինաստանը և ԱՄՆ-ն, որպես երկու խոշոր երկրներ, պետք է նկատի ունենան ամբողջ աշխարհի շահերը և ավելի շատ վստահություն և դրական էներգիա տան անհանգիստ աշխարհին։ Անդրադառնալով ԱՄՆ նախագահական վերջին ընտրություններին՝ Սի Ծինփինը նշել է, որ ԱՄՆ-ի հետ կայուն, առողջ և հաստատուն հարաբերությունների ապահովման Չինաստանի նպատակը մնում է անփոփոխ։ Ըստ նրա, Չինաստանի հավատարմությունը փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության սկզբունքներին ԱՄՆ-ի հետ հարաբերություններում մնում է անփոփոխ։
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01