Մեր երկրի անկախության տարիների ամենալուրջ խնդիրներից մեկը, հաշվի առնելով նաև պետության՝ պատերազմական կամ կիսապատերազմական վիճակում գտնվելը, շարունակում է մնալ պետության կողմից զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատկացվող աջակցության հարցը: Հատկապես պետության սուղ միջոցների պարագայում դա շատ բարդ խնդիր է դառնում:
Վերջին շրջանում կարծես գտնվել է մի եղանակ, որը թեև ոչ ամբողջովին, սակայն զգալիորեն կարող է թեթևացնել զինծառայողի ու իր ընտանիքի ֆինանսական բեռը: Կառավարության կողմից հաստատվախ նախագծի համաձայն՝ աշխատանք ունեցող քաղաքացիներից ամսեկան տնտեսվող փոքր գումարի հաշվին գոյանալու է ֆոնդ, որը լուծելու է վերոնշյալ խնդիրը:
Նախատեսվում է, որ մարտական հերթապահության կամ մարտական պայմաններում զոհված և 1-ին խմբի հաշմանդամություն ստացած սպաների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն, իսկ 2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն դրամ: Իսկ ամսեկան տրվող գումարը կկազմի 300 հազար դրամ, ենթասպաների համար այդ գումարը կկազմի 250 հազար դրամ, շարքայինների համար՝ 200 հազար դրամ: Նշված դրամական միջոցները կարող են ստանալ զոհված զինծառայողների ծնողներն ու երեխաները, ինչպես նաև մինչև 21 տարեկան եղբայրներն ու քույրերը։
Ստեղծվող հիմնադրամի դրամական միջոցները ձևավորվելու են հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից, նվիրաբերություններից և նվիրատվություններից, այդ նպատակով թողարկված արժեթղթերի վաճառքից, յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրոշմանիշային վճարներից, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայություններից օգտվող անձանց կողմից վճարվող վճարներից:
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58