Նավթագազային լոբբին Բաքու է ուղարկել ներկայացուցչական պատվիրակություն։ Kick Polluters Out կոալիցիայի հաշվետվության համաձայն, որը միավորում է 450 ՀԿ-ներ, ՄԱԿ կլիմայի կոնֆերանսին մասնակցելու համար եկել են 1 773 լոբբիստներ։ Եվրամիության պատվիրակությունը, էկոակտիվիստների տվյալներով, կազմում է 113 լոբբիստ, տեղեկացրել է Euronews-ը։
Հունաստանը զբաղեցնում է առաջին տեղը, եկել է լոբբիի 24 ներկայացուցիչ, նրան հաջորդում է Իտալիան՝ 22 մարդ։ «Եվ ես ցանկանում եմ նշել, որ թե՛ Հունաստանը, թե՛ Իտալիան երկրներ են, որոնք ադրբեջանական գազ են գնում բոլորից շատ։ Զարմանալի չէ, որ հանածո վառելիքի նրանց լոբբիստներն էլ ավելի շատ են»,- նշել է «Corportate Europe»-ից Մարչելա Վիան։ Երրորդ եւ չորրորդ տեղերում են Շվեդիան եւ Բելգիան։ Նրանց պատվիրակություններում 17 եւ 13 լոբբիստներն են համապատասխանաբար։ Եվրահանձնաժողովն այս անգամ օրինակ է ցույց տվել. նրա կողմից Բաքու չի եկել ոչ մի լոբբիստ՝ ի տարբերություն Դուբայի СОР28-ի։ «Այս տարի Եվրահանձնաժողովի պատվիրակությունում չկան լոբբիստներ հանածո վառելիքի ոլորտից, եւ դա տեղի է ունենում քաղաքացիական հասարակության աճող ճնշման պատճառով։ Մենք հանդիպել ենք ԵՄ կլիմայի գծով հանձնակատար Վոպկե Խուկստրայի հետ... եւ նրա վրա էլ ավելի մեծ ճնշում է գործադրվել, որպեսզի ԵՄ-ը չներգրավի նավթագազային լոբբիստներին»,- ավելացրել է Մարչելա Վիան։ Ակնհայտ է շահերի բախումը, նշել են ՀԿ-ները։ Ուրբաթ օրվանից Բաքվում են նավթագազային արդյունաբերության բոլոր հսկաների ղեկավարներն առանց բացառության՝ TotalEnergies-ի, ВР-ի, ExxonMobil-ի, Shell-ի, Chevron-ի, Eni-ի, ռուսական Gazprom-ի։ Եվ անգամ Saudi Aramco ընկերությունն է այստեղ՝ մոլորակի ամենամեծ աղտոտողը, որի գլխավոր տնօրենը «ֆանտազիա» է անվանել հրաժարումը հանածո վառելիքից։
11:20
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44