Վրաստան կժամանի Եվրամիության հանձնաժողովի «տեխնիկական առաքելությունը»: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։ ԵՄ արտաքին գործերի (ԱԳ) նախարարների հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է՝ Վրաստան կուղարկվի տեխնիկական առաքելություն, որը կվերլուծի, թե ինչ է տեղի ունեցել ընտրությունների ժամանակ։ Նրա խոսքով՝ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները մեծ անհանգստություն են առաջացրել Եվրոպայում։ «Սա կլինի տեխնիկական առաքելություն։ Տեխնիկական առաքելության նպատակը տեղում վերլուծելն է, թե ինչ է տեղի ունեցել ընտրությունների ընթացքում, և այդ տեղեկատվությունը պետք է լինի հետևողական. ընտրությունները կասկածահարույց են, և դրա դեմ բողոքում է հենց նախագահը։ Իրավիճակը պետք է ստուգվի, վերլուծվի»,- ասել է Բորելը։ Մինչ Բորելի հայտարարությունը, վերոնշյալի մասին տեղեկացրել էր «Ազատություն» ռադիոկայանի բրյուսելյան բյուրոյի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը՝ վկայակոչելով Եվրամիության արտաքին գործերի նախարարների որոշումը: Դրանից առաջ Եվրախորհուրդը հայտարարություն էր տարածել, ըստ որի, ԵՄ-ն պատրաստ է աջակցել վրաց ժողովրդին, սակայն մտահոգված է Վրաստանի կառավարության գործողություններով։
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02