Հայաստանը Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում եւս 78 միավոր ATAGS քարշակող հրետանային համակարգեր գնելու շուրջ։ Այս մասին գրել է Indian Defence Research Wing (IDRW) պարբերականը։ «Դրանք հաջորդել են ATAGS-ների հաջող ցուցանիշներին, որոնք մատակարարվել են Հայաստան։ Դրանք դրսեւորել են բացառիկ հնարավորություններ՝ երկրի տարբեր լանդշաֆտներում։ Վեց հաուբիցից բաղկացած առաջին խմբաքանակը Հայաստանում լայն փորձարկումներ է անցել, այդ թվում բարձրլեռնային տեղանքում եւ հարթ վայրում։ Փորձարկումները հաստատել են ճշգրտությունը մեծ հեռավորություններում եւ բարձր հուսալիությունը, ինչը Հայաստանի իշխանություններին մղել է դիտարկելու ավելի մասշտաբային ծավալներով գնումների հնարավորությունը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ձգտում է ինտեգրել զինծառայողների ցանկությունները՝ կատարելագործելու համար ATAGS-ի հաջորդ խմբաքանակը։ Հատկանշական գործառույթներից է արդեն համակարգում ներառված հայերեն ինտերֆեյսը, ինչը հեշտացնում է գործադրումը։ Ակնկալվում է, որ հայկական բանակը կշարունակի աննշան թարմացումներն իր կոնկրետ պահանջներին հրետանային համակարգերի հետագա ադապտացման համար։ Հեռանկարային գործարքը լրացուցիչ 78 միավոր ATAGS-ի վերաբերյալ նշանավորում է եւս մեկ փուլ՝ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ աճող պաշտպանական համագործակցությունում։ Մինչ այդ, Հայաստանը գնել էր Pinaka կայանքներ եւ այլ պաշտպանական սպառազինություն»,- գրել է պարբերականը։
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02