Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը բանաձև է ընդունել, որտեղ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող պատժամիջոցները, որոնք ուղղված են պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խոսքի ազատության դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, բանաձևով Պատգմավորների պալատն Ադրբեջանից նաև պահանջում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել անօրինական կերպով բանտարկված բոլոր անձանց։
Բանաձևում նշվում է.
«Պատգամավորների պալատը հաշվի առնելով՝ - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից 2024թ․ հունվարի 24-ին ընդունված 2527 բանաձևը՝ ընդգծելով այդ լիազորությունների օրինականության և համապատասխանության վերաբերյալ բարձրացված մտահոգությունները, -Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից 2024թ․ օգոստոսի 26-ին ընդունված որոշումը՝ ԵԽԽՎ 76 պատգամավորներին, ներառյալ լյուքսեմբուրգցի պատգամավորներ Օկտավի Մոդերին և Իվ Կրուխտենին, հայտարարել որպես անցանկալի անձ «persona non grata», - Լյուքսեմբուրգի և Եվրոպայի Խորհրդի 13 անդամ պետությունների համատեղ խիստ դատապարտումը՝ ուղղված ժողովրդավարական ճանապարհով ընտրված պատգամավորների նկատմամբ կիրառվող այդ միջոցառմանը և դրա չեղարկման վերաբերյալ հստակ կոչին, - ԵԱՀԿ դիտորդական առաքելության եզրակացությունները, որոնք նշում են, որ 2024թ․ փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած նախագահական արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել սահմանափակ և քննադատական ձայների ճնշման միջավայրում՝ առանց էական քաղաքական այլընտրանքների, - Եվրոպական խորհրդարանի 2024թ․ հոկտեմբերի 24-ի բանաձևը, որը մատնանշում է Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակության, ակտիվիստների, քաղաքական ընդդիմադիրների և անկախ լրատվամիջոցների դեմ ճնշումների ուժեղացումը՝ ստեղծելով վախի մթնոլորտ, - Amnesty International-ի և Human Rights Watch-ի զեկույցները, ըստ որոնց, մոտ 300 մարդ ներկայումս անօրինական կերպով բանտարկված է Ադրբեջանում՝ քաղաքական պատճառներով, Հիշեցնում է - նախկինում ընդունված բանաձևերը Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, - բաց երկխոսության կարևորությունը քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների հետ՝ նրանց գործունեության ազատությունն ապահովելու նպատակով, դատապարտում է - Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող պատժամիջոցները, որոնք ուղղված են պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խոսքի ազատության դեմ,- քաղաքացիական հասարակության, լրագրողների և այլ քննադատների դեմ ուղղված կամայական բանտարկությունները, պահանջում է -անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել անօրինական կերպով բանտարկված բոլոր անձանց, - վերացնել բոլոր սահմանափակումները, որոնք խոչընդոտում են ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչների ազատ տեղաշարժը, հանձնարարում է - Պատգամավորների պալատի նախագահին այս տեքստը պաշտոնապես փոխանցել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահին՝ որպես խորհրդարանական երկխոսության և դիվանագիտության հանձնառության նշան, - Լյուքսեմբուրգի պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ներկայացնել արտակարգ քննարկման առաջարկ՝ 2024 թվականի նոյեմբերի 28-29-ին կայանալիք նիստում, - Լյուքսեմբուրգի պատգամավորներին օգտագործել խորհրդարանական դիվանագիտության բոլոր հնարավորությունները՝ աջակցելու անկախ քաղաքացիական հասարակությանը և խաղաղ հավաքների իրավունքին, վերստին հաստատում է - իր հանձնառությունը պաշտպանելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքները՝ դրանք դնելով Ադրբեջանի հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների կենտրոնում:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03