ԲԴԽ բոլոր նախագահներն իրենց լիազորությունների ժամկետի ավարտին չեն հասել՝ սկսած Գագիկ Հարությունյանից, վերջացրած՝ Կարեն Անդրեասյանով։ Բոլորի լիազորություններն ավելի շուտ է դադարեցվել, քան՝ օրենքով էր նախատեսված։ Միայն ես եմ եղել, որ այդ, այսպես կոչված, խնդրանքին՝ հրաժարական տալու, մերժումով եմ պատասխանել, իմ նկատմամբ հարուցվել է քրեական գործ, այնուհետեև՝ հորինված պատճառով լիազորություններ են դադարեցվել, մյուսները՝ թե՛ Գագիկ Հարությունյանը, թե՛ Գագիկ Ջհանգիրյանը, թե՛ Կարեն Անդրեասյանն այդ «խնդրանքը» հարգել են և հրաժարական տվել։
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության նախկին դատավոր Ռուբեն Վարդազարյանը։ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը, սակայն, նկատում է՝ ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ և միայն ինքն է, որ մերժել էր հրաժարականի պահանջը։ «Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին, որ երկրի քաղաքական իշխանությունը չի պատկերացնում ինչ է նշանակում անկախ դատական համակարգ, ոչ միայն չի ցանկանում, այլև՝ չի պատկերացնում, ուղեղի ծալքերում չի տեղավորվում, որ դատական իշխանության կողքով անցնելու անգամ իրավունք չունի։ Խոսույթը լսելիս՝ թվում է, թե օբյեկտիվ ճշմարտություն են ասում, թե հանրությունը դժգոհ է, հանրությունն արդարություն է պահանջում, սոցիալան արդարության, արդարադատության պակաս ունի և այլն, բոլոր այն մարդիկ, որոնք իրենց իրավունք են վերապահում խոսել հանրության կամ ժողովրդի անունից, դրանք ամբողջությամբ մանիպուլյացիաներ են։ Ինչ է նշանակում՝ ժողովուրդը դժգոհում է, որտեղ է դա արձանագրված։ Ես պարբերաբար շփվում եմ ժողովրդի հետ, օրը 24 ժամ շփվում եմ, չեմ տեսել մեկ մարդու, որ դժգոհ լինի և դժգոհություն հայտնի, բոլորի դժգոհությունը մեկ դաշտում է՝ մի խառնվեք դատական իշխանությանը՝ լավն է, թե վատը, օրենքներ ընդունեք, օրենքներով կարգավորեք, եթե կկարգավորի այդ հարցը, գործադիրի ֆունկցիան ընդամենն առաջարկություն ներկայացնելն է, օրենսդիրինը՝ ընդունելը կամ ոչ, որևէ դեպքում միջամտելը չէ, չկա որևէ ինստիտուտ, որևէ նորմ, որ գործադիրը և օրենսդիրը կամ քաղաքական իշխանությունն իրավունք ունի միջամտելու, իսկ դա ուղղակի միջամտության մասին է։ Խնդրել՝ բարձրաստիճան պաշտոնյային հրաժարական տալ՝ խոսք կարող է լինել միայն կառավարության անդամների մասին, անկախ սահմանադրական մարմինների ղեկավարներին, առավել ևս՝ ԲԴԽ նախագահին, ՀՔԾ պետին, ՔԿ նախագահին՝ ուղղակի միջամտություն է արդարադատությանը, վաղ, թե ուշ՝ այդ հարցն օրակարգում միանշանակ լինելու է, որ սա սահմանադրական կարգի տապալմանը հավասար է»,- նշել է Վարդազարյանը։
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
14:52
14:35
14:16
13:53
13:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27