Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպում-քննարկում է ունեցել վարկային վարկանիշի ու վերլուծական հետազոտություններով զբաղվող առաջատար գլոբալ՝ «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային գործակալության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև «Ֆիչ Ռեյթինգս» գործակալության «Միջազգային և տարածաշրջանային ֆինանսներ» խմբի ղեկավար, վերլուծաբան Կոնստանտին Անգլիչանովը և վերլուծաբան Ելենա Օժեգովան:
Հանդիպման շրջանակում քաղաքապետի տեղակալը հյուրերին ներկայացրել է Երևանի սոցիալ-տնտեսական զարգացման դինամիկան, համայնքի բյուջեի կառուցվածքը, բյուջետային գործընթացը, ինչպես նաև մայրաքաղաքի զարգացման և ներդրումային քաղաքականության հիմնական ուղղությունները, որին հաջորդել է կողմերի միջև հարցուպատասխանը:
«Ֆիչ Ռեյթինգս» գործակալության «Միջազգային և տարածաշրջանային ֆինանսներ» խմբի ղեկավար, վերլուծաբան Կոնստանտին Անգլիչանովը, կարևորելով հանդիպում-քննարկման կազմակերպումը, նշել է, որ այն իսկապես անհրաժեշտ է Երևան քաղաքի համար հանրային ֆինանսների բնագավառում միջազգային վարկանիշ ձեռք բերելու գործընթացի ամբողջական իրականացման տեսանկյունից:
Հարկ է նշել, որ վարկանիշի ձեռքբերումը թույլ կտա, որ Երևանը ևս ներգրավված լինի աշխարհի ֆինանսական քարտեզում, ինչը շահագրգիռ կառույցներին ու կազմակերպություններին մայրաքաղաքի ֆինանսական կառավարման համակարգի և քաղաքային տնտեսության ներկայիս զարգացվածության մակարդակի վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու հնարավորություն կընձեռի։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանի և «Ֆիչ Ռեյթինգս» գործակալության միջև համագործակցության համաձայնագիր էր ստորագրվել, որի շրջանակում նախատեսվում է Երևան քաղաքի հանրային ֆինանսական բնագավառում միջազգային վարկանիշ շնորհելու գործընթաց իրականացնել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
17:25 08.05.26
16:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
16:06 08.05.26
17:09 08.05.26
15:29 08.05.26
15:16 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44