Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 102 մլն եվրոյի չափով վարկ։
ՍԴ ընթացող նիստում առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Լենա Նանուշյանը, ներկայացնելով վարկային ծրագիրը, նշեց՝ դրա նպատակն է բարելավել առաջնային բժշկական օգնության որակն ու իրագործումը, բարձրացնել առողջապահական ծախսերի արդյունավետությունը, նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները, սրանք իրենց հերթին նպաստելու են ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը։ Նանուշյանի խոսքով, վարկի գումարը բանկը տրամադրելու է մաս-մաս, սահմանված ցուցանիշների ու արդյունքների հիման վրա։ «Սույն գումարն ուղղվելու է առողջապահության բյուջե, որպեսզի կարողանանք ապահովել բյուջեի շրջանակներում այն բոլոր միջամտությունների ու միջոցառումների իրականացումը, որոնք նախատեսված են պարտադիր ապահովագրության ներդրման համար»,-ի պատասխան ՍԴ դատավոր Է. Շաթիրյանի հարցի, ասաց Նանուշյանը։ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն ասաց՝ իր հարցերը շատ են. «Օրինակ, ինչպե՞ս է հարաբերակցվում այս ծրագիրը պարտադիր առողջապահության ապահովագրման համակարգի հետ, այս ծրագիրը նախապատրաստակա՞ն է այդ ծրագիրը ներդնելու համար, թե՞ վարկային ծրագիրն արդեն իսկ պարտադիր ապահովագրության ծրագրի համաֆինանսավոման համար է։ «Առաջին տարվա՝ 2025-ի ընթացքում ծրագիրը համարվելու է աշխատանքների նախապատրաստական մասը, ինչպես նշեցի, որոշ դեղորայքի մասով սոցիալապես անապահով խավի համար սկսելու ենք փոխհատուցում տրամադրել։ Հետագա տարիներին ապահովագրության համակարգի ներդրման ընթացքում այն համարվելու է բյուջեի մաս»,-արձագանքեց Նանուշյանը։ «Ինչպես գիտենք, 2025-ին այդ համակարգը չի ներդրվելու է։ Բայց ասում եք, փոխհատուցումներ են արվելու։ Այսինքն, կատարվելու են ընթացիկ ծախսեր, բայց դա կապ չունի պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման հետ»,-ասաց Հ. Թովմասյանը։ Նանուշյանը կրկին պատմեց, որ առողջության պահպանաման առաջնային օղակում դեղորայքի մի փոքր փաթեթի համար փոխհատուցում են նախատեսում։
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58