Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է Միածնաէջ Մայր Տաճարում օրեր առաջ քահանայական կոչման արժանացած 6 եկեղեցականներին` առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի և Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, հանդիպմանը Հայր Հարությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է նորաօծներին՝ հայցելով Նորին Սրբության օրհնությունն ու պատգամը ձեռնադրյալներին։ Նարեկ Սրբազանն իր հերթին երախտագիտություն է հայտնել Հայոց Հովվապետին քահանայական ձեռնադրություն կատարելու պատվին արժանացնելու համար։ Այնուհետև քահանայական ձեռնադրության առիթով հոգևորականներին շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ բերելով նրանց իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները: Վեհափառ Հայրապետը հորդորել է նորաօծ քահանա հայրերին լինել արժանավոր եկեղեցականներ, իրենց նվիրյալ ծառայությամբ բարձր պահել Հայոց Եկեղեցու բարի համբավն ու հեղինակությունը, զորացնել հայորդիների սրտերում աստվածսիրությունը, հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը։ Հայոց Հովվապետը ձեռնադրյալներին պատգամել է հոգեխնամ ու կրթադաստիարակչական գործունեությամբ նպաստել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է բերել ձեռնադրող Նարեկ Սրբազանին, ինչպես նաև Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների տեսչությանն ու լուսարարապետությանը եկեղեցականների պատրաստության և ձեռնադրության գործում ներդրած ջանքերի համար։ Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է քահանա հայրերին՝ մաղթելով արդյունաշատ հոգևոր առաքելություն:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02